Aadmag.am-ը գրում է.
Գերմանիայում մարտի 8-ը՝ կանանց միջազգային տոնը, այն հանգստյան օր չի համարվում: Այս օրը, ցավոք, Գերմանիայում այդքան էլ շուքով չեն տոնում:Այստեղ ավելի մեծ կարևորություն են տալիս մայրության օրվան, որը նշվում է մայիսին: Այդ օրը մայրերն ազատվում են տնային պարտականություններց:
Լեհաստանում դեռևս չեն մոռանում շնորհավորել իրենց կանանց և աղջիկներին մարտի 8-ի առթիվ: Սակայն, ինչպես Գերմանիայում,այստեղ ևս այն աշխատանքային օր է:
Վիետնամում կանանց շնորհավորանքներով են հեղեղում արդեն 2000 տարի: Սակայն անցյալում այս տոնը կոչվում էր “Չինգ քույրերի հիշատակի օր”: Դրանք քաջ աղջիկներ էին, որոնք ղեկավարում էին Վիետնամի ժողովրդի ազատագրական պատերազմը չինական ագրեսիայի դեմ: Հ
Հետաքրքիր է իտալացիների տոնը նշելու ձևը. իտալուհիները, ինչպես մնացած ազգերը չեն նշում իրենց տոնը տղամարդկանց հետ, այլ հավաքվում են միայն կանանցով և գնում նշելու սրճարանում կամ ռեստորանում:
Դե ռուսները նշում են մեզ նման շուքով և մեծ նշանակություն են տալիս այդ օրվան: Հավաքվում են ընկերներով մի տեղ և նշում մինչ առավոտ, իսկ ռոմանտիկ զույգերը նախընտրում են առանձին տոնել մարտի 8-ը:
Ֆրանսիաայում տղամարդիկ այս օրը շատ չեն վազում խանութներով նվերներ փնտրելու և գնելու համար: Այստեղ այդ օրը պաշտոնապես համարվում է՝ կանանց իրենց իրավունքների համար պայքարի օր:
Այս օրը Ճապոնիայում չեն նշում, սակայն կանայք այնուամենայնիվ անտեսված չեն: Մարտի 3-ին նշում են աղջիկների տոները (դեղձի տոն), իսկ մարտի 14-ին նշում են Սպիտակ օրը, երբ տղամարդիկ նվերներ են տալիս իրենց սիրելիներին:
Անգլիայում չեն տոնում մարտի 8-ը: Այդ օրերին անգլիացի կանայք հանգստանում են, իսկ կենցաղային հոգսերով զբաղվում են տղամարդիկ: Խանութներում վաճառում են ավանդական սիմնել տորթ՝ զարդարված մարցիպանի 12 գնդերով:
Իսպանիայում այս օրը իսպանացի ֆեմինիստուհիները նշում են Կանանց բողոքի օրը: Ընդունված է իրենց հասարակական դժգոհությունը հայտնել ցույցերում: 2010թ.-ի մարտի 8-ին Մալագայի փողոցներ են դուրս եկել մոտ 6000 կին՝ կազմակերպելով խորհրդանշական բողոքի ակցիա՝ ընդդեմ կրծքագեղձի քաղցկեղի:
Սիրիայում մարտի 8-ին Սիրիայում նշում են ոչ թե Կանանց միջազգային օրը, այլ Հեղափոխության օրը: Հնդկաստանում հոկտեմբերի սկզբին տոնում են տասձեռնանի Դուրգի աստվածուհու տոնը: Դուրգա-Փուջան տևում է 10 օր: Կանանց միջազգային օրվա մասին Հնդկաստանում քչերը գիտեն:
Չինացիները փորձում են ապացուցել, որ կանանց սրտի միակ ճանապարհը ստամոքսի միջոցով է: Այս օրը այստեղ կանանց հանդեպ իրենց սերը ապացուցելու եւ ցույց տալու համար, յուրաքանչյուր տղամարդ պետք է դրսեւորի իրեն իսկական խոհարարի պես: Մարտի 8-ին Չինաստանում բոլոր կանաց համար ոչ աշխատանքային օր: