Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոեզե Մոուրինյոն երեկ իր ընտանիքի անդամների հետ և անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ գնացել էր առևտրի կենտրոն` գնումներ կատարելու:
Մարզիչը նկատեց, որ գնորդներից մեկը լուսանկարում է իրեն և վերջինիս խնդրեց չլուսանկարել: Քիչ անց գնորդը նորից սկսեց լուսանկարել Ժոզեին, որից հետո Մոուրինյոյի կարգադրանքով գործի անցան անվտանգության աշխատակիցները: Նրանք խլեցին լուսանկարչական ապարատը և ջարդեցին այն, իսկ գնորդ-լուսանկարիչը հետույքին ոտքով հարված ստացավ Ժոզե կողմից:
Զոհի կարգավիճակում հայտնված գնորդն անմիջապես կատարվածի մասին հայտնեց ոստիկանության աշխատակիցներին, որից հետո «Ռեալ»-ի մարզիչը երկար ժամանակ ստիպված էր բացատրություն տալ, որի պատճառով ուշացավ «Օսասոնա»-ի դեմ հանդիպման նախախաղային մամլո ասուլիսից:
Ակումբի ներկայացուցիչները չեն բացառում, որ դա կանխամտածված սադրանք էր, որից հետո «Ռեալ»-ի մարզիչը երկար ժամանակ ստիպված էր բացատրություն տալ, որի պատճառով ուշացավ «Օսասոնա»-ի դեմ հանդիպման նախախաղային մամլո ասուլիսից:
Ակումբի ներկայացուցիչները չեն բացառում, որ դա կանխամտածված սադրանք էր:
madridireal.com
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել