Սիրելի կանայք, մայրեր և քույրեր,
սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ:
Ժամանակակից մարտահրավերների պայմաններում գնալով ավելի ու ավելի է մեծանում ձեր դերը մեր երկրի, նաև մեր սիրելի մայրաքաղաքի, հասարակական կյանքի բոլոր բնագավառներում: Եվ որքան էլ ծանրաբեռնված ու բազմազբաղ, այնուամենայնիվ դուք շարունակում եք մնալ հայկական ավանդական ընտանիքի, հայ օջախի ամրության անսասան հենասյունը: Դարեր շարունակ անսպառ համբերությամբ զբաղվելով տան, ընտանիքի առօրյա հոգսերով, մեր ժողովրդի համար բախտորոշ պահերին դուք միաժամանակ նաև արիության ու հերոսության օրինակ եք հանդիսացել թե՛ ժամանակակիցների և թե՛ ապագա սերունդների համար:
Եվ այսօր էլ ձեր նվիրումով, բարեխիղճ աշխատանքով, հարազատ տունը, քաղաքն ու երկիրն ավելի լավը դարձնելու ազնիվ մղումներով դուք շարունակում եք օրինակ հանդիսանալ եկող սերունդների համար:
Մաղթում եմ ձեզ ու ձեր ընտանիքներին քաջառողջություն, հարատև սեր ու երջանկություն: Թող գարնանային ուրախ տրամադրությունը և կանացի հմայքն անպակաս լինեն ձեզանից. հաջողությունը, երջանկությունն ու հաճելի անակնկալներն էլ դառնան ձեր կյանքի ուղեկիցը։
Շնորհավոր մարտի 8։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել