Գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվելիս մաքսիմալ օգուտ ստանալու համար շատ կարևոր է հիվանդությունների դեմ գրագետ պայքարը: Օրերս ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից կազմվել և 500 օրինակով տպագրվել է Հայաստանի տարածքում մորմազգի մշակաբույսերի համար վտանգ ներկայացնող կարտոֆիլի ցեցի և լոլիկի հարավամերիկյան ցեցի տարածվածության, դրանց վնասակարության բնույթի, մորֆոլոգիայի, կենսաբանական առանձնահատկությունների և այս վնասատուների դեմ պայքարի միջոցառումների մասին գրքույկը:

Վերը նշվածը անվճար տրամադրվել է ՀՀ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքիմարզերի համայնքներին, որպեսզի ջերմոցային տնտեսություններն իրազեկվեն և ճիշտ կազմակերպեն իրենց աշխատանքը ջերմատներում:Գրքույկը նաև կարող է պրակտիկ ուղեցույց դառնալ մասնագետների համար:

Հարկ է նշել նաև, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության առաջնային խնդիր է համարում գյուղատնտեսական ապրանքների ներմուծման ժամանակ վնասակար օրգանիզմների ներթափանցման կանխումը, ինչպես նաև հանրապետության տարածքում դրանց ժամանակին հայտնաբերումը, օջախների տեղայնացման և պայքարի միջոցառումների կազմակերպումը:
Մի շարք մշակաբույսեր, ինչպիսին են կարտոֆիլը, լոլիկը, սմբուկը, պղպեղը, մեր հանրապետությունում ունեն առաջնային կարևորություն` բնակչությանը պարենով ապահովելու և արտահանում իրականացնելու տեսանկյունից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել