Հայկական լավ ֆիլմ գոյություն չունի, որտև ամեն ֆիլմ նկարող, մտածում է, ոնց լավ հովանավոր գտնի, որ շատ գումար վաստակի, ոնց հայտնի դերասանի համոզի նկարահանվել, որ այդ դերասանի համար գնան կինոթատրոն, բայց փաստ է, որ ոչ- ոք չի մտածում, ինչպես անի, որ լավ արտադրանք ներկայացնի հանրությանը, բոլորը հիմա նկարահանում են մեկը մեկից «թխած» հումորային ֆիլմեր:

Չունենք խորիմաստ հայկական ֆիլմեր, չունենք լավ սյուժեյով և հումորային ֆիլմ, բոլորը կանխատեսելի և պրիմիտիվ հումոր են, սուր հումորը բացակայում է, ծիծաղեցնելու համար, պետք է մեկը ընկնի, դերասանը այնպիսի շարժում անի, որ արարքի վրա ծիծաղենք:

Եթե ինձ հետ համամիտ չեք թվարկեք գեթ մեկ ֆիլմ, որը հավասար կլինի, կամ գոնե կկարողանա ոտ գցել այս ֆիլմերի հետ`
Ձորի Միրո, Հարսնացուն Հյուսիսից, Միմինո, Մեր մանկության տանգոն,01 99, Ոսկե Ցլիկ,Կտորմը երկինք, Հայրիկ, Գիրքոր, Հին օրերի երգը,Մենք ենք մեր սարերը,Նվագախմբի տղաները:

Հ.Գ. Էսքան ֆիլմ թվարկեցի, գոնե մեկին հավասար ֆիլմ ասեք, կարաք ասեք? չեք կարա ասել!!! Ցավոք չկա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել