Անդրանիկ, քաջ զավակ հայ ժողովրդի, դուն ազատության զինվոր, դուն՝ արդար բազուկ, դուն՝ պաշտպան հավատո և հայրենյաց, դուն մեր պատմության քարայրերեն լույս աշխարհ եկած նոր օրերու Մհեր. ահավասիկ ես՝ Հայոց Հայրապետը, քեզի կուգամ սուրբ Էջմիածնեն, Հայոց աշխարհեն, և քեզի ողջույն կբերեմ:
Կբերեմ քեզի նաև վկայությունը, թե վերածնված մեր մայր Հայրենիքին մեջ քու հոգին կսավառնի իբրև արծիվ, Հայաստանի սարերուն ու ձորերուն վերև: Եվ մանավանդ այս օրերուն, երբ ազգովին ծունկի եկած պիտի աղոթենք մոտ երկու միլիոն մեր նահատակներու հոգիներու խաղաղության համար, նաև հայրենիքի քու եղբայրներունդ, քույրերուդ ու զավակներուդ հայացքները դեպի քեզի են ուղղված հարգանքով, երախտագիտությամբ, ուխտդ իրենց սրտերուն մեջ ամուր պահած:
Հայրենիքեն ափ մը հող ես չբերի հետս գերեզմանիդ, վասնզի հոգիս կվկայե, թե հեռու չէ այն օրը, երբ ինքը հայրենի հողը իր կուրծքը իտի բանա և ընդունի աճյուններդ, ուր դուն պիտի հանգչես հավիտյան:
Անդրանիկ, քաջ զավակ մեր, օրհնություն քու հիշատակիդ, օրհնություն քու կատարած գործիդ, օրհնություն կես թողած գործիդ: Եվ Ամենայն Հայոց Հայրապետին սրտեն ջերմեռանդ մաղթանք իր ժողովուրդին՝ քու մեծ գործդ հասցնելու իր լրումին:

ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ
Փարիզ, Փեռ- Լաշեզի գերեզմանատուն
4 փետրվարի, 1965

france-2

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել