jlwf2q886Ds«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, 1994թ. ՀՀ Լուսավորության նախարարի պաշտոնակատար Աշոտ Բլեյանն այսօր եւս նորաբաց «Ռոսսիա մոլ»-ում էր. «Ճիշտ է՝ ես մոլի սիրահար չեմ, թեեւ ինքս մոլեռանդ մարդ եմ: Միգուցե վերջին անգամն եմ մտնում այստեղ, քանի որ մի քիչ հեռու եմ մնում, իմ տան ճանապարհին չէ»:
Նրանից հետաքրքրվեցինք նաեւ՝ Կրթության եւ գիտության նախարարի փոփոխությունը եւ ՀՅԴ-ական Լեւոն Մկրտչյանի վերանշանակումը ի՞նչ փոփոխությունների կհանգեցնի, արդյոք համակարգը իսկապես կապակուսակցականացվի, ինչպես խոստացել էր նորանշանակ նախարարը.
«Ամենալավը հենց ինքը՝ Լեւոն Մկրտչյանն էր իր 3-րդ անգամ գնալ-գալու մասին ասել հումորով, ես ավելացնելու բան չունեմ: Վստահ եմ. հիմա էլ է նա հումորով նայում, քանի որ առանց հումորի ու երեւակայության մեր ժամանակներում դժվար կլինի ապրել: Կանխորոշված կարծիք չեմ ուզում հայտնել, քանի որ նա կենսափորձով մարդ է, տեսած մարդ է. եթե եկել է, ուրեմն գիտի խնդիրները, որոնք առկա են ոլորտում: Փոփոխությունը կնպաստի նրան, որ կրթական համակարգը միգուցե իսկապես վերջապես ձերբազատվի կուսակցականացումից: Եթե 3-րդ անգամ ստանձնում է ԿԳ նախարարի պաշտոնը, ենթադրում եմ, որ ծրագրով է եկել: Համենայնդեպս, եթե այդպես չլինի, լավ չի լինի»:

Նյութի աղբյուրն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել