Ողջույն, իմ գեղեցկուհի: Վերջին շրջանում ինձ և, վստահ եմ, շատ աղջիկների տանջում է հարցը՝ կտրե՞լ «չոլկա», թե՞ ոչ. չէ՞ որ ճակատային մազափունջը այս տարվա ամենանորաձև սանրվածքն է: Բայց այն երբեմն այնքան է ձանձրացնում և խանգարում, որ կյանքիդ միակ նպատակը դառնում է «չոլկան» որքան հնարավոր է արագ երկարացնելը :)) Սակայն ես գտել եմ լուծումը, թե ինչպես չզրկվել այդքան սիրելի վարսերից և միևնույն ժամանակ ունենալ մազափունջ: Այս հնարքը թույլ է տալիս օրը մեջ փոխել սանրվածքը՝ մեկ ներկայանալով մազափնջով է, մեկ էլ՝ «բաց ճակատով» ;)
Դրա համար պարզապես պետք է վարսերը բարձր կապել, ապա առաջ բերել փունջը դեպի ճակատ, ամրակների օգնությամբ ֆիքսել այն գլխին՝ թույլ տալով, որպեսզի վարսերի ծայրերը թափվեն ճակատի վրա: Համացանցում բազմաթիվ բյութի հոլովակներ կան, որոնց օգնությամբ կկարողանաս առավել պատկերավոր տեսնել կեղծ մազափնջի ստեղծման ընթացքը: Ստորև ներկայացնում եմ դրանցից մեկը: Բարի դիտում և փորձարկում