Երբ ինձ անձամբ են հրավիրում որևէ միջոցառման, ես այնքան եմ պարտավորվում, որ… մասնակցում եմ… Եթե կազմակերպիչները կարևորել են ինձ, ինչո՞ւ իմ մասնակցությամբ չաջակցեմ նախաձեռնությանը… «Սիլ» կոնցեռնի հայտնի ղեկավարները՝ Սուքիասյան եղբայրները, ինձ հրավիրել են «Ռոսիա մոլ»-ի բացմանը, որը կայացավ մարտի 5-ին, ժամը 14:00-ին: Շաբաթ է, ես գիտեք, այլ՝ անհատական պլանով եմ շաբաթ օրն աշխատում, որոշեցի Դավթի հետ՝ առաջիններից մեր ընտանիքում, կրթահամալիրում, Երևանում, մտնել իմ աչքի առաջ երկար ժամանակ կառուցվող-ստեղծվող առևտրի ծառայությունների կենտրոն… Ես չգիտեի, որ կհայտնվեմ լրագրողների ուշադրության կենտրոնում, որքան էլ երբեք ուշադրության պակաս չեմ զգացել… Դավիթ Բլեյանն էլ հա ձեռիցս քաշում էր՝ ինձ մետրո էր տանում. Ես խոստացել էի զբոսանք մետրոյով ու այցելություն Արևիկ Տատինցյանին… Այս տեսազրույցը պիտի որ կիրակի օրով ծանր չլինի ինձ լսելը…

Ինչո՞ւ օպերատորը համառորեն կադրից դուրս է թողնում Դավթին, որ իր ազատությամբ-ինքնաբուխությամբ հաստատ շատ ավելի դիտարժան էր, քան իհարկե՝ առևտրային միջավայրում կաշկանդված՝ ես… Դավիթը՝ խոսափողը իմ ձեռից փախցնող, Մոլ-ի հատակին հանկարծ գլորվող, շարժվող աստիճաններից բարձրացող, հանկարծ հյուրասիրվող… Արմինե Աբրահամյանը՝ իմ կինն ու Դավթի մայրիկը, բազմազբաղ էր երեկ, ուստի չկարողացավ իր ներկայությամբ պատվել այս քաղաքային իրադարձությունը. Արմինեն պատրաստվում էր Դպրոց-պարտեզի ուտուշ-խմուշին՝ «Կովկաս» համալիրում, որ Թադևոսյան Աշխենի երկար շրջանի պատրաստությունն էր… Ես ու Դավիթը լավ զբոսնեցինք մետրոյով-քաղաքով-այգիներով, Արևիկ-Տաթևիկի հետ հասցրինք կարճ ու կարևոր ժամանակ անցկացնել, այնքան հոգնեցինք, որ շաբաթ իրիկունը պատսպարվեցինք միասին տանը: Ի՜նչ հետաքրքիր է Դավթի հետ: Երկուսով այնքա՜ն հայտնագործություններ արեցինք. Դավթի հարցախեղդը զարգացնող է, իսկ իրիկնային խաղաղությունը, որ պարգևեցինք միմյանց՝ որպես նվեր, հայր ու որդի, ոչ միայն չի գնվում, այլև Աստծո նվերն էլ չի, պարզվում է, որ ակնկալես…

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել