Մեկը.
- Բայց սիրուն ա չէ՞:
- Ըհը:
- Քուրս, շատ սիրուն ես, ցավդ տանեմ:
Էն մի ընկերը՝ ինձ նայելով.
- Мой друг говорит, что вы красивая.
Ես ձայն չեմ հանում:
- Արա չէ, տենց մի ասա: Ասա, որ կուկլա ա, կուկլա:
- Դեբիլ, էդ ռուսերեն ա: Առանց ասել էլ երևի հասկացավ:
- Արաա էէ, դեբիլն էլ ա ռուսերեն:
- Ըհը, ուրեմն հասկացավ, որ մենք իրար դեբիլ ասեցինք երկու անգամ: Էս էլ հետը երեք:
- Դե գոնե ասա, որ ոտքերը... մմմմմ.....
- Мой друг говорит, что... արա անասուն հո չես: Ես տենց բան չեմ ասի:
- Պատկերացնում ես հայերեն հասկանա:
- Չէ հա, մի հատ աչքն էլ չի թերթում:
- Բայց ոտքերն ասա էլի, վսյո տակի: Լաավ, ես կասեմ: Девушка, вы красивые иметь ног.
- Վախ, հորս արև: Էս մեզ խայտառակ կանի: Извините, пожалуйста:
- Լսի, էս քաղաքում mcdonald-ից բացի մի կարգին տեղ էլ չգիտենք:
- Է արի McDonalds հրավիրենք:
- Անասուն, մենք ըտեղ ենք:
Էդ ընթացքում իմ պատվերն եղավ արդեն: Վերցրեցի, պտտվեցի իրենց կողմ.
- Пока, երեխեեեեեք :)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/angeladayan/posts/752485781552969?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել