Մարտի 6-ին, ժամը 07.30-ին Սևանա լճում վերսկսվել են որոնողական աշխատանքները:
***
Մարտի 5-ին, ժամը 09.15-ին Սևանա լճում Ա. Ա.-ի (ծնվ. 1993թ.) և Ա. Վ.-ի (ծնվ. 1974թ.) որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակաով դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը՝ ջրափրկարարներով¸ փ/ծ գնդապետի գլխավորությամբ:
Ժամը 10.15-ից մինչև 16.15-ը իրականացվել են որոնողական աշխատանքներ, ժամը 16.17-ին, անբարենպաստ եղանակային պայմաններից ելնելով, որոնողական աշխատանքները դադարեցվել են:
***
Մարտի 4-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացվել, որ ս.թ. մարտի 3-ին Ա. Ա.-ը (ծնվ. 1993 թ.) և Ա. Վ.-ը (ծնվ. 1974 թ.) Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա ափից են դուրս եկել Սևանա լիճ` ձկնորսության և չեն վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ ՕԽ-ն, ՀՋՋ-ի նավը և մեկ մարտական հաշվարկ (ջրափրկարար):
Ժամը 19.14-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:
Նյութի աղբյուր՝ http://galatv.am/hy/news/141028/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել