Ուզում ա լուրջ հիվանդություն լինի, ուզում ա ոչ:
Մարդը անպայման պիտի տեղյակ լինի իր հետ կատարվող ամեն ինչի մասին, որպեսզի սկսի փոխել իր կյանքը, ուտելիքը, առօրյան: Որպեսզի սկսի պայքարել օրգանիզմի հետ միասին:
Ուրիշ բան է, որ Հայաստանում էնպիսի թիթիզ բաների ետևից չեն ընկնում, որ մարդուն ու իր հարազատներին հոգեբանորեն պատրաստեն, ու կողքները միշտ հոգեբան լինի, եթե դրա հարկը կա:
Ես միշտ խորհել եմ էս մասին,թե ինչ դաժան պայմաններում են Հայաստանի հիվանդները պայքարում իրենց ապրելու համար:
Գրեթե միայնակ:
Հիվանդանոցներում հիվանդին վերաբերվում են, կարծես հիվանդը անշունչ առարկա լինի Առանց երեսին նայելու՝ եկան փոխեցին վիրակալը, եկան սրսկեցին,եկան դեղեր բերեցին դրեցին սեղանին ու գնացին.... : Ոչ մի անհատական մոտեցում չկա, հաճախ՝ ոչ մի ժպիտ, ոչ մի ջերմ խոսք, ոչ մի սրտացավ վերաբերմունք (մանավանդ,եթե հիվանդը վճարունակ չի ու չի գոհացրել անձնակազմին ):
Մի կարևոր պահ էլ կա, թե ինչու պիտի մարդն իմանա իր ծանր հիվանդության մասին: Գուցե կտակ ունի գրելու, բայց չի արել:
Գուցե չվերջացրած գործեր ունի, որ արժե դրանց վրա աշխատել:
Գուցե չասված խոսքեր կան, որ միշտ հետաձգել ա, հիմա կուզեր որ ասեր: Գուցե հոգու խորքում սիրել ա մեկին կամ ատել, ու կցանկանա հստակ ասել էդ մասին....
Էլ չեմ ասում, որ քաղցկեղ ունեցող մարդը, եթե գիտակցելով ճիշտ է ապրում, սնվում, մարզվում, բարձրացնում իմունիտետը, ապա շատ ու շատ առողջներից երկար է ապրում:Երբեմն՝ անհավանական երկար ու օր ծերության մահանում է մի անկապ բանից....
Իմ խորին համոզմամբ ուղղակի հանցանք է մարդուց թաքցնել իրողությունը:
Ուրիշ բան, նորից եմ կրկնում, որ մեզ մոտ չունենք մասնագետներ,կամ գուցե կան, բայց ոչ բոլոր հիվանդներին են հասանելի, որ մարդուն ոնց հարկն է հոգեբանորեն նախապատրաստեն, նոր հայտնեն իր հիվանդության մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել