Մոտ 10 տարի առաջ, երբ վերադարձա Հայաստան, անընդհատ բռնացնում էի ինձ այն մտքի վրա, որ համառորեն փորձում եմ չհիասթափվել: Ջիփը քշում էր գրեթե վրայովս կամ տեսնում էի պետական պաշտոնյայի ապարանքը, երգում էի Շուշան Պետրոսյանի երգը՝ ՙԻմ անուշ հայրենիք՚ ու հանգստանում էի... Հիմա արդեն հասկանալի պատճառով չեմ երգում, որովհետեւ ինքը երգելուց բացի նաեւ խոսում է... Բայց հիասթափվելու այդ գործընթացը սիրում եմ: Դու հո չես հիասթափվում հայրենիքիցդ: Անհասկանալի է՝ ինչպես կարելի է հիասթափվել Լոռվա ձորերից, առավել եւս Սյունիքի քարահունջից՝ օղին նկատի ունեմ: Հիասփափվում ես այն բաներից, որոնք շատ որոշակի մարդկանց եւ ուժերի կողմից իրականացվում են հայրենիքումդ: Իսկ այդ հիասթափությունը, իմ կարծիքով, շատ առողջ ու կառուցողական հիասթափություն է... Ինքը նույնիսկ բարի պտուղներ կարող է բերել... Հո դեմ չեք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: