Ջրի հետ երկար փոխազդեցության հետևանքով մարդկային մատները իզուր չեն խորշոմում: Էվոլյուցիայի արդյունքում ստեղծվել է մի մեխանիզմ, որը թույլ է տալիս ավելի հեշտ բռնել թաց և ողորկ իրերը, երբ մեր ձեռքերը թաց են: 


Թոմ Սմալդերսի ղեկավարությամբ խումբը պարզել է, որ մարդիկ խորշոմած մատներով ավելի հեշտ են բռնում թաց իրերը, սակայն նույն ազդեցությունը չի գործում չոր իրերի դեպքում:



Խումբը նաև պարզել է, որ այդ մեխանիզմը գործում է նաև շիմպանզեների դեպքում, բայց բացառություն չէ, որ մյուս տեսակները նույնպես ունենան նման հնարավորություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել