ազգային մենթալիտետի մա՞ս է կազմում, թե այլ բանով է պայմանավորված, բայց մի անընդունելի երևույթ է որին կուզենայի սիմվոլիկ անուն տալ՝ «անձնական պրիզմա»: Չգիտեմ, բոլոր ազգերի նիստ ու կացին ու մտածելակերպի նրբություններին ծանոթ չեմ, բայց այն, ինչը կա ու որը պայմանականորեն առայժմ թող որ կոչվի համեստ, նուրբ, մի քիչ էլ փիլիսոփայորեն «անձնական պրիզմա», կուզենայի իր տեղը ինքնակամ զիջեր մեկ այլ երևույթի, որին էլ էլի որոշ վերապահումներով կկոչեի «պետական պրիզմա»:
Այն, որ որոշ շերտ միայն հետաքրքրված է ու շահագրգիռ է միայն այդ խավի կամ շերտի մտահոգություններով ու դրա մեջ բնականաբար տեսնելով զուտ անձնական շահը, ցանկացած պատեհ առիթի դեպքում սպասվելիք կամ քննարկվող հարցերում, օրենքի նախագծերում կողմ է այն բոլոր դրականին, որը առաջարկվում է նեղ կտրվածքով, առանց վերլուծելու այս կամ այլշերտի հետ փոխհարաբերությունների համատեքստում: Դա հենց այն է, որ նույն այդ «անձնական պրիզմա»-ով բեկվելով, տեսանելի և ըստ այդմ ընդունելի է համարվում միայն որոշ անկյան տակ, տեսադաշտից դուրս թողնելով այն մասը, որն «անդրադառնում է» այդ նույն «պրիզմայից», նաև այն «անկյան » տակ բեկվածները, որն արդեն ձեռնատու չէ զուտ խմբային կամ անձնական առումով: Մի օրինակ. Ենթադրենք կրթության և գիտության ոլորտից նույն ֆինանսավորման պարագայում որոշվում կամ քննարկվում է ավելի մեծ մաս ուղղել կրթությանը՝ վերցնելով գիտությունից: Բոլոր նրանք չնչին բացառություններով, որոնք կրթության ոլորտի ներկայացուցիչներ են, միանշանակ կողմ են ամեն տեսակ «ապացույցներ» գտնելով՝ ցույց տալու կրթության դերի գերակայությունը գիտության նկատմամբ: Այ այս օրինակի վրա կուզենայի իրոք բոլորս, կամ թեկուզ հստակ մեծամասնությունը մեզանում ամեն բան առաջին հերթին դիտեր պետական շահի գերակայության տեսանկյունից, երկրորդական համարելով անձնական գործոնը, որն էլ պայմանականորեն անվանել եմ «պետական պրիզմա»: Պատկերավոր ասած արդեն նույն «պետական պրիզմայով» անցնող ցանկացած «լույսի ալիք» կբեկվեր, կթեքվեր որևէ անկյան տակ, կանդրադառնար, թե ինչ կլիներ, համենայնդեպս բոլորը դուրս չէին գտնվի պետական շահի տիրույթից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/964261030331759
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել