Հունաստանի խորհրդարանի կողմից հաստատված փաստաթուղթը նոր՝ առավելագույն 42% հարկաչափ է սահմանում քաղաքացիների համար, որոնց եկամուտները տարեկան գերազանցում են 42 հազար եվրոն: Ավելի վաղ հարկի առավելագույն չափը (45%) տարածվում էր տարեկան ավելի քան 100 հազար եվրո եկամուտ ունեցող քաղաքացիների վրա: Փաստաթղթի հեղինակները նշում են, որ միևնույն ժամանակ օրինագիծը նվազեցնում է թոշակառուների և պետական ծառայողների հարկային բեռը, որոնց եկամուտը տարեկան չի գերազանցում 25 հազար եվրոն:
Մի տենդենց կա Եվրոպայում, որի մասին շատ քիչ է խոսվում. ԵՄ-ն աստիճանաբար վեր է ածվում 4-րդ Ռայխի, ու այն, ինչ չհաջողվեց Հիտլերին զենքի ուժով, Մերկելն ու իր նախորդներն իրականացնում են առանց մի կրակոցի։ Օրինակ՝ արդեն օրակարգային հարց է, որ եթե ԵՄ անդամ որևէ երկիր ուզում է ֆինանսական օժանդակություն ստանա, ապա պետք է հրաժարվի ինքնուրույն տնտեսական քաղաքականություն վարելու սուվերեն իրավունքից և անգամ որոշ արտաքին քաղաքական հարցեր կայացնելու ինքնուրույնությունից։
Մյուս հետաքրքիր հանգամանքը, որը ևս չի բարձրաձայնվում, հարվածի տակ են հատկապես այն եվրոպական երկրները, որոնք իրենցից ինչ-որ առանձին արժեհամակարգային ու մշակութային բևեռ են ներկայացնում եվրոպական քաղաքակրթության մեջ, և այս գործընթացի կոնտեքստում պատահական չէ, որ ամենաուժեղ հարվածները տեղում են արևմտյան քաղաքակրթության ու այլընտրանքային արևմտյան քաղաքակրթության ջատագով Հունաստանի (Անտիկ Հունաստան, Բյուզանդական Կայսրություն) վրա, ինչպես նաև վերջնականապես ոչնչացնում են կայսերականության վերջին նշույլները Իսպանիայի ու Պորտուգալիայի պարագայում։
Մենք ականատես ենք լինում նոր մեգա կայսրության ստեղծամը՝ Գերմանո-Ֆրանս-Անգլիական, իսկ իրավիճակի ամենադիպուկ անոլոգիան գրականության մեջ թերևս Թոլքիենի «Մատանիների տիրակալն» է՝ Սաուրոնի ու Սարումանի օրինակով։ Նույն կերպ, կիսանկախ Եվրոպական Ռայխ-Իզենգարդը կլինի ԱՄՆ-Մորդորի սատելլիտն ու շահերը սպասարկողը, իսկ խանգարող ամեն ուժ, անգամ ներքին, կճզմվի կամ էլ կհամակերպվի։
Կից նյութն`այստեղ