ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակված տվյալների համաձայն նախորդ տարի բանկային համակարգի հաշվեկշռային ընդհանուր կապիտալը 2014 թվականի համեմատ աճել է 37,46 մլրդ. դրամով:
Եթե համեմատենք 2014-ի և 2015-ի ցուցանիշները, ապա կտեսնենք, որ նախորդ տարվա բանկային ընդանուր ակտիվները աճել են 39 մլրդ. դրամով, իսկ ընդհանուր պարտավորությունները 2 միլիարդով:
Բանկերի հանդեպ վստահության աճի մասին փաստում են ավանդների ավելացման ցուցանիշները: Նախորդ տարի դրանք կազմել են 1 տրլն. 951 մլրդ. դրամ: Աճը այստեղ կազմել է 194 մլրդ. դրամ:
Այս տարին շատ կարևոր է բանկերի համար: Ինչպես գիտենք, հաջորդ տարվա հունվարի մեկից, բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն շեմը 5 մլրդ. դրամից պետք է բարձրացվի 30 մլրդ. դրամի: Այդ որոշուման արդյունքում ՀՀ-ում բանկերի թիվը կրճատվելու է: Գլոբալ առումով դա կարելի է դիտարկել որպես դրական միտում, քանի որ կապիտալի ավելացումը բարձրացնում է բանկային համակարգի դիմադրողականությունը: