73075890_voprosՀայրենասիրություն, հայրենիքի համար անձնազոհություն, պայքար պայծառ ապագայի համար. այս և այլ տիպի <<ճոռոմ-ճոռոմ>> խոսքեր ամեն օր լսում ու տեսնում ենք համացանցում: Վերջին ժամանակաշրջանում շատ հաճախ կարելի է տեսնել այսպես ասած «համացանցի հայերնասերների», ովքեր հոդված կարդալիս շաաատ ուշադիր են կարդում, որպեզի վերջինիս մեջ գոնե մի սխալ գտնեն կամ հոդվածի բովանդակության հետ չհամաձայնվելու դեպքում չմտածեն խոսելու ընթացքւմ էթիկայի կանոնների պահպանման մասին ու իրենց բացասական կարծիքը հայտնեն դրա վերաբերյալ: Շատ են նաև այդ «հայրենասերների» մեջ մարդիկ, ովքեր անընդհատ պայքարում են, իրենք էլ չգիտեն ինչի դեմ: Շատ լավ գիտակցում եմ, որ այս հոդվածի մեկնաբանություններն էլ զերծ չեն լինելու այդպիսի «պայքարներից»: Մի բան միայն կարելի է ստույգ ասել. Հայաստանը, այս փոքրիկ, 30 մլն տարածք ունեցող, տնտեսապես ոչ շատ զարգացած Հայաստանը մի բանի կարիք ունի` համախմբվածության, ինչը իհարկե չի նկատվում: Բոլորը ինչ-որ խնդիրներից են խոսում, սակայն այդ խոսողների երևի միայն մեկ կամ երկու տոկոսն է փորձում ինչ-որ կերպով այդ խնդիրները լուծել: Մեկս մյուսին ենք մեղադրում, մեկս մյուսին ենք «փնովում»(բառը ուղղակի շատ տեղին է), սակայն շատ քչերն են գիտակցում, որ մեր խնդիրների լուծումը մեկ միասնական գաղափարի շուրջ համախմբվելն է և այդ գաղափարը իրագործելը: Սակայն այս պարագայում մնում է մի հարց. իսկ ո՞րն է մեր գաղափարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել