Այս հյուսիսաֆրիկյան թագավորությունը դարեր շարունակ հետաքրքրել է օտարերկրացիներին՝ հմայելով նրանց իր հարստությամբ ու խորհրդավորությամբ:
- Մարոկկոյի թագավորության մայրաքաղաքը Ռաբաթն է, բնակչությունը՝ 1,6 մլն. մարդ: Երկրի ամենահայտնի քաղաքներից են Կասաբլանկան, Մարակեշը, Ֆեսը, Տենժերը:
- Մարոկկոյի բնակչության մոտ 60%-ը կազմում են արաբները, 40%-ը՝ բերբերները: Ոչ մեծ թիվ են կազմում նաեւ տուարեգները, մալիցիները, հրեաները: Տուարեգների մոտ հնուց եկած մի ավանդույթ կա, համաձայն որի` այդ ազգի տղամարդիկ պետք է թաքցնեն իրենց դեմքը: Եթե դուք տեսել եք մեծահասակ տուարեգի դեմքը, ուրեմն իմացած եղեք՝ նա պարտավոր է սպանել ձեզ, հակառակ դեպքում նա կսպանի ինքն իրեն: Բնականաբար, մեր օրերում այս ավանդույթը կորցրել է իր ուժը: Ի դեպ, հայտի Volkswagen Touareg մակնիշի մեքենան իր անունը ստացել է հենց ի պատիվ այս ժողովրդի:
- Մարոկկացիները շատ են սիրում իրենց ներկայիս արքային՝ Մուհամմեդ 6-րդին: Մուհամմեդ 6-րդը գահ է բարձրացել 1999թ., նա իր երկրում անցկացրել է մի շարք բարեփոխումներ, ինչի շնորհիվ էլ արժանացել է հպատակների անկեղծ սիրուն ու հարգանքին: Արքայի կնոջ անունն է Լալլա Սալմա: Նրանք ամուսնացել են 2002թ.:
- Երկրի լրիվ անունը արաբերենով հնչում է այսպես՝ «Al-Mamlaka al-Maghribiya», որը թարգմանաբար նշանակում է «Արեւմտյան թագավորություն»:
- Եթե Մարոկկոյում տեսնեք իրար ձեռք բռնած երկու տղամարդկանց, մի շտապեք հապճեպ եզրակացություններ անել. Մարոկկոյում դա իսկական, անկեղծ ընկերության նշան է, եւ ընդամենը:
- Մեկնելով Մարոկկո որպես տուրիստ ու համապատասխան գումար ունենալով՝ կարող եք գնել ձեզ համար ուղտ՝ որպես անձնական փոխադրամիջոց: Մի սապատով ուղտը միջինը արժե մոտ 1000$:
- Իրականում Մարոկկոյում բազմակնություն կարող են իրենց թույլ տալ միայն շատ հարուստ տղամարդիկ: Շարիաթի օրենքները թույլ են տալիս տղամարդուն մինչեւ 4 կին ունենալ:
- Պետական լեզուներն են արաբերենը եւ բերբերերենը (2011թ.-ից): Շատ տարածված է ֆրանսերենը: Բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 98%-ը, իսլամ է դավանում:
- Ի տարբերություն մյուս հյուսիսաֆրիկյան պետությունների՝ Մարոկկոն ելք ունի ե՛ւ դեպի Ատլանտյան օվկիանոս, ե՛ւ դեպի Միջերկրական ծով: Երկիրը գտնվում է Եվրոպայի ու Աֆրիկայի միջեւ, այնտեղ, ուր հանդիպում են Արեւմուտքն ու Արեւելքը:
10. Երկիրը անկախացել է Ֆրանսիայից ու Իսպանիայից 1956թ.: Մարտի 2-ը Մարոկկոյի անկախության օրն է:
Նյութի աղբյուր՝ http://goo.gl/a3UnL
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել