Հայոց հողում եկեղցու հիմքի առաջին քարը դրեց աննենգ առաքյալը` Սուրբ Բարդուղիմեոսը: Լինելով իրերկրից հեռու Աստծո Խոսքի քարոչությամբ զբաղված` Բարդուղիմեոսը, Անձեվացյաց գավառում հիմնեցՀոգյաց վանքն ու այնտեղ անթեղեց Սուրբ Աստվածամոր պատկերը:
«Մարդն իրենից որևէ բան անել չի կարող, եթե նրան ի վերուստ՝ երկնքից այդ տրված չէ» (Հովհ. 3:27), առավել ևս մարդը, հայ մարդը չէր կարող հայկական եկեղեցու նման կատարյալ շինություն վերխոյացնել, եթե այդ շնորհը երկնքից տրված չլիներ նրան:
Հայ Առաքելական Եկեղեցու ճարտարապետական կատարելության և ժողովրդի վերաբերմունքն առ
Եկեղեցի, հրաշալի է նկարագրել Եղիշե Չարենցն իր «Երկիր Նաիրի» վեպում. «Առաքելոց 
եկեղեցինամենամեծ ու ամենանվիրական հրաշալիքն է, զարդն է, զարմանքն է այդ հնամյա 
քաղաքի - և բացի նրանիցչկա մի ուրիշ ավելի հմայիչ զարմանք քաղաքացիների համար։ - Ինչ որ է 
հոգին մարմնի նկատմամբ, ինչ որ էուղեղը, աչքը կամ սիրտը՝ մարդու կազմվածքում - նո՛ւյնն է 
Առաքելոց եկեղեցին նաիրյան այդ քաղաքում։ -Ինչ որ է Նոտր Դամը փարիզցիների համար - նույնն է այդ քաղաքի բնակիչների աչքին - 
Առաքելոցեկեղեցին...
Հասարակ է, պարզ է՝ նաիրյան ոգին է կարծես՝ կերպարանք ստացած։ - Անպաճույճ է, պարզ է -
 դրսից, բայցհասկացողի համար նա որքա՜ն է անհուն ու բազմահրաշ... Քարե այդ եկեղեցու
 քարաշեն գմբեթի պատերիվրա դրսից քանդակել է նաիրցի վարպետը տասներկու առաքյալների
դեմքերը՝ մեկ-մեկ, կողք-կողքի -տասներկու առաքյալ։ Հասկանո՞ւմ եք՝ քարի՛ մեջ փորել է 
հրաշալի դեմքեր»։ 
Աստված մեզ ստեղծեց տալով մարմին և մարմնում` հոգի, մարդն այս աշխարհում Աստծո խոսքը
 չուզեցկարդալ կամ աղոթել սովորական շինություններում, համերգասրահներում, օֆիսներում, այլ
 այս աշխարհումԱստծո համար փորձեց ստեղծել ու կառուցել Նրան արժանի կառույց,
 ճարտարապետական կատարելությանփորձեց հասցնել այն վայրը, որտեղ ինքը հաղորդակից կարող է 
լինել Աստծո հետ: 
Հայ մարդը փորձեցԱստծու խոսքը մարմնացնել այս աշխարհում, և այդ «մարմինը» Հայ 
Առաքելական ՍուրբԵկեղեցին է:
Ի դեպ, աշխարհի հանճարներից մեկը` Լեոնարդո դա Վինչին, զարմացել ու հիացել է մեր 
եկեղեցուճարտարապետությամբ. «Ծանոթանալով Լեոնարդոյի` Հայաստանից բերած ուրվանկարներին,
 համոզվումես, որ նա առաջինն է ընդունել ու կիրառել գմբեթների կառուցման այդ ձևը, չնայած նա
կիրառել է այն ոչ թեեկեղեցիներում, այլ ուրիշ կառույցներում: Այդ նրա ազդեցությամբ է, որ 
Բրամանտեն թողել է գոթական ոճնու ընդունել հայ ճարտարապետության սկզբունքները, որոնք
 հետագայում նոր ուղղություն տվեցին Սբ.Պետրոս տաճարի կառուցման ժամանակ: Բրամանտեի 
հանդիպումն ու համագործակցությունը Լեոնարդոյիհետ, որ եկել էր արևելքից ու բերել հայկական 
եկեղեցիների գծագրերը, կարծես ճակատագրով կանխորոշվածլիներ: Բրամանտեն կիրառեց հայկական 
ճարտարապետության սկզբունքները: Սան Սատիրո եկեղեցինկարող է դրա վառ վկայությունը լինել»
(հատված` Կոստան Զարյանի «Լեոնարդո դա Վինչին և Հայաստանը»հոդվածից):
Տեղին է հիշել Վահան Թեքեյանի «Եկեղեցին հայկական»-ը. առավել ճշգրիտ, առավել դիպուկ ու հոգեցունց քան մեծ բանաստեղծը, ոչ ոք դեռ չի կարողացել նկարագրել Հայոց Սուրբ եկեղեցին.

Եկեղեցին Հայկական, ծննդավայրն է հոգւոյս,
Ինչպես քարայր մ'ընդարձակ, պարզ ու խորհուրդ, մութ ու լոյս,
Իր գաւիթովն հիւրընկալ, իր լայն բեմով, ու հեռուն, 
Կանգնած իր լուռ խորհանով, որ կարծես նաւ մ'է ծըփուն... 

Եկեղեցին Հայկական, ես աչքըս գոց կը տեսնեմ, 
Ու կը շնչեմ, կը լսեմ՝ իր Յիսուսով մանկադէմ, 
Իր սեղանէն մխացող, գուլայ - գուլայ խունկերով, 
Եւ իր պատերը ցնցող աղօթքներով ալեխռով... 

Եկեղեցին Հայկական բարձըր բե՛րդն է հաւատքին 
Իմ պապերուս` որ հողէն զայն քար առ ար հանեցին 
Եւ երկինքէն իջուցին զայն ցօղ առ ցօղ , ամպ առ ամպ 
Ու թաղուեցան անոր մէջ հանդարտութեամբ, հեզութեամբ... 

Եկեղեցին Հայկական մեծ վարագոյր մ'ը բանուած, 
Որուն ետեւ, սըկիհին մէջ, կ'իջնէ ի՛նքը Աստուած, 
Որուն առջեւ՝ գլխահարկ կու գայ իմ ազգըս ամբողջ 
Հաղորուիլ անցեալին հաց ու գինւով կենսառողջ: 

Եկեղեցին Հայկական՝ ծովուն դիմաց ալեկոծ 
Նաւահանգիստ մ'է խաղաղ, ցուրտ գիշերին՝ հուր ու բոց, 
Ու տռփակէզ ցերեկին անտառ մըն է ստուերոտ՝ 
Ուր շուշաններ կը ծաղկին Շարականի գետին մօտ: 

Եկեղեցին Հայկական մէն մի քարին տակ գետնի 
Դէպի երկինք բարձրացող գաղտնի ճամբայ մը ունի. 
Եկեղեցին Հայկական հայ հոգիին եւ մարմնոյն 
Զըրահանդերձ է փայլուն՝ մինչ իր խաչերն են դաշոյն 
Եւ զանգակներն են բոմբի՛ւն, եւ երգերն է միշտ յաղթութիւն...


Աշխեն Քեշիշյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել