Մի քանի օր առաջ իմացանք, որ Գոռ Վարդանյանի գործով դատարանը որոշում էր կայացրել, որ Վարդանյանին բերման ենթարկեն նիստերին, քանի որ մեր քաջ կառատեիստը իր կամքով չի բարեհաճում ներկայանալ։
Այսօր էլ արդեն իմանում ենք, որ Գոռը անգամ այդ որոշումից հետո փորձում է խուսափել դատարան ներկայանալուց՝ պատճառաբանելով, որ վատառողջ է ու չի կարող ներկայանալ։ Զավեշտալի մի միջադեպ կարդացի թերում, որտեղ պատմվում էր, որ լրագրողը զանգել է Գոռին, որպեսզի պարզաբանումններ ստանալ ու Գոռն ասել էր, թե այդ պահին բժշկի մոտ է, չի կարող խոսել, քիչ անց կպատասխանի, իսկ երբ քիչ անց, լրագրողը զանգահարել էր կրկին, ինչ որ մեկը ներկայացել էր, որպես Գոռի եղբայր ու ասել էր, որ Գոռը հիմա նկարահանումների է ու չի կարողանում պատասխանել։
Տաղանդ․․․ մի բան, որ ակնհայտորեն շրջանցել է Գոռին ու ոչ միայն կինոարտադրության ու լեզվագիտության հարցերում, այլև տհաճ խոսակցություններից խուսափելու և արժանահավատ խաբելու առումով։ Զարմանալի չի, որ տարրական դասարանի մակարդակի այսպիսի «կռուտիտ» անողի ձեռքի տակից դուրս են գալիս այնպիսի «գոհարներ», ինչպիսին «Հրեշների գայլ»-ն ու այլ գոռվարդանյանական տաղտկալի գործերը։
Իսկ եթե զավեշտն ու կատակը մի կողմ դնենք, ապա ես չեմ հասկանում, թե այդ ի՞նչ վերին արտի ցորեն է Գոռ Վարդանյանը, որ իրեն պետք է ազգովի խնդրելով համոզեն, որ ներկայանա իր գործը քննող դատարնի նիստերին։