Վերջին ամիսներին զարմանքով սկսեցի նկատել, որ մեր՝ անգամ ամենաշատն ընթերցվող էլեկտրոնային ԶԼՄ-ներում տեղ գտնող տարատեսակ նյութերի, այդ թվում նաև հարցազրույցների ռուսերեն թարգմանությունների որակն էապես, անթույլատրելի չափերի ընկել է: Երևույթը մտահոգիչ է ոչ միայն այն պատճառով, որ այս կամ այն չափով խեղվում է հայերեն նախնական տեքստերի իմաստն, այլև քանի որ թարգմանություններում տեղ գտած սխալները ռուս և ռուսախոս ընթերցողին ստիպում են, առհասարակ, անլուրջ վերաբերվել տվյալ լրատվամիջոցին՝ հետևաբար նաև դրա կողմից ներկայացվող ողջ լրատվությանը: Հակառակ դրան, օրինակ, նույն տեքստերի անգլերեն թարգմանությունները , որպես կանոն, անհամեմատ ավելի որակյալ են: Չգիտեմ, թե սա ինչ միտում է, բայց կարծում եմ, որ գլխավոր խմբագիրներն այս երևույթի հետ կապված լուրջ մտորելու և միջոցներ ձեռնարկելու խնդիր ունեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: