1993թ., հայկական և ադրբեջանական դիրքեր: Ադրբեջանցիները իրենց դիրքերից կապվում են սեփական հրետանու հետ, որպեսզի փոխանցեն հայկական դիրքերի տեղակայման կոորդինատները և հրետանին հարվածի մեր դիրքերին: Կապի մեջ են մտնում հայ հետախույզները և հրետանուն համոզում են, որ իրենք են հենց դիրքերից կապ տվել, ադրբեջանցիները մի քանի ստուգիչ հարցեր են տալիս, հայերը խելամտորեն պատասխանում են և համոզում, որից հետո հայ հետախույզները հակառակորդի հրետանուն տալիս են հենց ադրբեջանցիների դիրքերի կոորդինատները: Արդյունքում ադրբեջանական հրետանին հարվածում է սեփական դիրքերին: Պատմության հերոսների անունները չեմ կարող հրապարակել, քանի որ նրանցից մի քանիսը դեռևս շարունակում են ծառայել զորքերում:

Լուսանկարը PanARMENIAN.Net-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել