- Չեկան, տակավին չեկան Անգլիայի ու Գաղղիայի նավերը հայերը փրկելու…
և մեռավ անպարտելի հույսը հոգում:
* * *
Նահատակված սերնդի վրա աճեց մի նոր սերունդ, ավելի կորովի, ավելի հուսալից ու հավատով դեպի բարին ու ճշմարիտը, դեպի սերն ու մարդկայնությունը և, ավաղ, ջախջախվեց ավելի վայրագորեն, խողխողվեց ու ճմլվեց մայրը՝ մանուկը գրկին, որդին՝ հոր աչքերի առջև, եղբայր ու քույր, անթիվ, անհամար, անքանակ...
Ու դահիճները դարերի արդար քրտինքով վաստակած նրա գույքը ավարի տվին:
Եվ վերջապես եկան այս աշխարհի հզորների նավերը քո անունով, Հայ ժողովուրդ, եկան «արդարության և հատուցման» դրոշները պարզած, բարձրացան Տավրոս և Ծիրանի Մասիս, և առան ավարի իրենց բաժինը ու հատուցված բեռներով ծանրալիր դարձան սեղանավորների ու սինքլորների իրենց հայրենիքները... «արդարության և հատուցման» ստող դրոշները նորից պարզած...
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ
1923 թ.
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=984885618213437&set=a.133225563379451.12774.100000760256639&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել