Երեկ Ազատություն ռադիոկայանն առաջին անգամ ուղիղ հեռարձակում էր ապահովել ֆեյսբուքում հանրահավաքի վայրից: Բնականաբար փորձնական էր և կային որոշակի տեխնիկական խնդիրներ:
Մի փոքր համեմատական անցկացրեցի Ազատության յութուբյան ալիքի և ֆեյսբուքյան էջի հեռարձակումների դիտումների միջև:
Ֆեյսբուքը միևնույն պահին ուղիղ հեռարձակման հետևողների թվի մասին հստակ տեղեկատվություն տալիս էր մինչև 1000 դիտումը, դրանից հետո արդեն նշում էր 1K 1.1K և այլ: 1K է սակայն համարվում նաև 1099 դիտումը: Ինչևէ Ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման առաջին րոպեներին, ժամը 18.25-ին Ազատության ռադիոկայանի ֆեյսբուքյան դիտումները գերազանցում էին յութուբյան հեռարձակումը հետևողների թվին՝ համապատասխանաբար 1100 դիտում և 1055 դիտում:
18.43-ին ֆեյսբուքում՝ 1100 , յութուբում 1482
18.53-ին ֆեյսբուքում՝ 1200, յութուբում 1658
19.03-ին ֆեյսբուքում՝ 1200, յութուբում 1915
Սրա փոխարեն կայծակնային արագությամբ ֆեյսբուքում աճում էր հեռարձակման ընդհանուր դիտումների քանակը: Ընդհանուր առմամաբ 26388 դիտում:
Հեռարձակման սկզբից դիտումների այս աստիճան աճը պայմանավորված է նրանով, որ էջի հավանողներին առանձին «notification» է գալիս, որ Ազատությունն այս պահին ուղիղ հեռարձակում է ապահովում:
Շատերը բացում են, տեսնում, թե ինչ է ու փակում, իսկ դա ֆեյսբուքը համարում է դիտում: Իսկ ինչ վերաբրեվում է նրան, թե օրինակ` ժամը 18.53-ին ֆեյսբուքում ինչու են հետևել ավելի քիչ մարդ քան յութուբում, պայմանավորված է նրանով, որ ֆեյսբուքյան հեռարձակմնա որակը անհամեմատ ավելի թույլ էր:
Ամեն դեպքում վստահ եմ, որ կարճ ժամանակ անց, երբ կշտկվեն բոլոր տեխնիկական թերությունները, ուղիղ հեռարձակումը հետևելու ենք ֆեյսբուքում, քանի որ այն ավելի հարմար է: