Ուրեմն սենց մի լավ նախագիծ անելու միտք հնչեց, ես էլ որոշեցի սկսել: Նկարների տեսքով պարբերաբար կտեղադրեմ հայերենի քերականական կոպիտ սխալներն ու դրանց ճիշտ գրելաձևը: Լավ կանեք կիսվեք, որ ձեր ընկերներն էլ տեսնեն ու հուսով եմ այսպիսով գոնե մի քանի հոգի կսկսի ճիշտ գրել:

Կարող եք մեկնաբանություններում գրել ձեր կողմից նկատած սխալները, միասին կանդրադառնանք դրանց:
Հատուկ շնորհակալություն Տաթև Մ. Խաչատրյան-ին ինձ օգնելու համար :)

Որոշեցի սկսել ինձ ամենաշատը նյարդայնացնող սխալներից մեկից: Սա համատարած է, ասես հիվանդություն լինի: Համոզված եմ որ շատերին է սա նյարդայնացնում: Սկսեցինք

Այս բառի հետ կապված այնքան շատ սխալ գրելաձևեր կան, որ որոշեցի իրեն ուղղակի այսպես մենակ թողնել

Դադարե՛ք գրել ՛՛բայլուս՛՛, խնդրում եմ: Շատ շատ տգեղ է դա: Չէ՞ որ ունենք այսքան գեղեցիկ ԲԱՐԻ ԼՈւՅՍ արտահայտությունը: Ինչո՞ւ աղավաղել գեղեցիկը:

Ու ընդհանրապես կարիք չկա անիմաստ Ն տառ խցկել այս բառի մեջ:

Ի նախդիրը իր որոշակի գործառույթն ունի: Ի սեր հայրենիքի=հայրենիքի սիրո համար, ի կատարումն = որպես կատարում: Շնորհիվ-ը գրաբարյան գործիական հոլովաձևով (-իվ) փոխացված պատրաստի կապական բառ է, ի նախդիր այստեղ տեղ չունի: Եթե ճիշտ լիներ «ի շնորհիվ» կապակցությունը, ապա «ի շնորհիվ տնօրենի» ասելուն հավասար պիտի սովորական հնչեր նաև՝ «տնօրենի ի շնորհիվ»:

Այս բառն ընդհանրապես կրավորական չունի, ինքը Վ չի ստանում:

Ու ոչ միայն այս բառը, բոլոր բառերը Դ են ստանում և ոչ երբեք Տ, ու հեչ կապ չունի որ հենց ինքը բառն ավարտվում է Դ տառով:

՛՛հետ և ՛՛առաջ՛՛ բառերը արդեն իսկ ուղղություն են արտահայտում, էլ ՛՛դեպի՛՛ բառի կարիքը չկա:

Նույն շարքից են նաև օրինակ ՛՛հիշեցնել՛՛, ՛՛իրենց՛՛ և շատ այլ բառեր:

Նույն շարքից են նաև ՛՛կապվել՛՛, ՛՛խաբվել՛՛ բառերը:

Հայերենում շեշտը դրվում է միայն վերջին վանկի ձայնավորի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել