Աղջկաս համար որոշել էի այսպիսի մանկական վերարկու գնել, որովհետև էս պուճուրները սնկի պես արագ են աճում ու աշնանը գնած շորերն արդեն ձմռան վերջում վրաները փոքր է լինում, եղանակներն էլ դեռ չեն բացվել։ Առավել ևս, որ քաղաքից դուրս գնալ կա ու պարզապես մարդամեջ դուրս գալիս չես ուզում երեխադ հին ու փոքրացած շորերով լինի։
Խորհուրդ տվեցին BHS-ից գնել։ Ասեցին լավ անգլիական շորեր են վաճառում, գներն էլ մարդասիրական տիրույթում եբ։ Վայ էն պահին, երբ հետևելով հորդորին որոշեցի այդպես էլ անել։ Քանի որ աշխատանքից հետո պետք է մտնեի խանութ, երեխային էլ հետս չվերցրեցի ու աչքաչափով ընտրեցի, վճարեցի ու շտապեցի տուն։ Տանը պարզվեց, որ այնուամենայնիվ փոքր չափս եմ ընտրել ու էլի հետ գնացի խանութ, որ այդ չափսը վերադարձնեմ ու ավելի մեծով փոխարինեն։
Ոչ բիռկա էի հանել, ոչ էլ մի քանի օր ուշացումով էի վերադարձել, ընդհամենը ժամ-ժամուկես տարբերությամբ վերադառնում եմ նույն խանութ, ասում եմ սենց-սենց, փորձեցինք, երեխու վրա փոքր էր, կարո՞ղ եք սա փոխել՝ ավելի մեծ չափս տալ։ Ժողովուրդ, կարո՞ղ է ես եմ աննորմալ ու քթիմազ, բայց այլ բրենդային խանութներից առևտուր անելիս դա երբեք խնդիր չի եղել, իրոք ոչ փչացրել էինք շորը, ոչ էլ տարբերվում էր խանութում վաճառվող նմուշներից։ Ցանկացած իրեն հարգող խանութում դրանից երբեք խնդիր չեն սարքի, բայց BHS-ում դա դարձավ հայոց հարցը։ Բարեհամբույր ժպիտները միանգամից փոխվեցին սառը վերաբերմունքի ու գրեթե իգնորի, իսկ հետո արդեն բացահայտ կոպիտ ու անտակտ տոնի անցան։
Մենեջերին եմ կանչել, ասում եմ սենց-սենց, հիմա եթե մեկը գա ձեր մոտ ու մտնի հանդերձարան ու շոր փորձի, ուրեմն վե՞րջ, որը փորձել է, այն էլ պետք է գնի՞։ Ասում է, որ չէ, բայց դուք տուն եք տարել.... Զայրացա վերջնականապես ու հայտարարեցի, որ թող չփոխեն, էդ մի քանի մանեթից ոչ սննկանալու եմ, ոչ էլ հարստանալու, բայց իմ նյարդերն այդքան քայքայելու համար պատասխան են տալու։ Հենց տեսան, որ լուրջ եմ տրամադրված, սկսեցին իրար գալ ու ի վերջո, չուզենալով փոխեցին շորը, բայց արեցին դա այնպիսի նամռոտ դեմքով, ասես իրենց թալանում էի կամ էլ ինչ որ անարդարացի պահանջ էի ներկայացրել։
Դրա համար էլ, որոշեցի այնուամենայնիվ բարձրաձայնել այս մասին, որ իմանան, որ բրիտանական շորն իհարկե լավն է, բայց երբ բրիտանական շորը վաճառվում է մոզամբիկյան մակարդակի ծառայություններ մատուցող խանութ, ապա այն հազար տարի պետք չէ։ Թող հետևություններ անեն ու փորձեն շտկել իրենց վերաբերմունքը հաճախորդների նկատմամբ։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=201327106894058&set=a.201327333560702.1073741827.100010503090855&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել