Զանգվածային անկարգությունների ագրեսիվ դերային կառույցում առանձնացնում են հետևյալ բնութագրիչները՝
*Կազմակերպիչներ, ովքեր նախապատրաստական աշխատանքներ են տանում՝ պլանավորելով զանգվածային անկարգությունների տեղը, ժամանակը, առիթը։
*Հրահրիչներ՝ ուղղում են ամբոխի գործողությունները, տարածում պրովոկացիաները։
*Ակտիվ մասնակիցներ՝ ամբոխի հարվածող միջուկն են կազմում։
*Բարեսիրտ մոլորվածներ՝ անկարգության մասնակից են դառնում իրավիճակի ոչ ադեկվատ ընկալման պատճառով։
*Կոնֆլիկտային անձիք՝ անկարգության մասնակից են դառնում հաշիվներ մաքրելու նպատակով։
*Հուզական ոչ կայուն անձիք՝ մտնում են անկարգության մեջ ներշնչվելով մյուսներից։
*Հետաքրքրված անձիք՝ կողքից նայում են դեպքերին և չեն խառնվում, բայց նրանց ներկայությունն ուժեղացնում է հուզական լարվածությունը։
Այս բոլոր դերերի արդյունավետությունը ամրապնդվում է նաև ամբոխի այնպիսի հատկություններով, ինչպիսիք են անքննադատողականությունը, ներշնչվողականությունը, ներազդվողականությունը, որ ստեղծում է «ցիրկուլացիոն ռեակցիա» ամբոխի ներսում և վարակում հուզական լարման ալիքով բոլոր ներկաներին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/962234777201051
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել