Մի անգամ Կոկո Շանելը ասել է, որ կինը պետք է օծանելիքն օգտագործի այն հատվածներում, որտեղ կցանկանար, որ համբուրեին: Բայց որքան էլ համաձայնենք Շանելի պնդման հետ, պետք է հաշվի առնել, որ օծանելիքը հաճելի համ չունի: Կա կարծիք, որ օծանելիքը պետք է օգտագործել զարկերակի բաբախման հատվածներում, քանի որ այդ մասերում մարմնի արյունատար անոթները ամենամոտն են մաշկին: Այդ կետերում մարմնի ջերմաստիճանը շատ բարձր է, որը օգնում է օծանելիքի բույրի արագ տարածմանը: Այդպիսի հատվածներ են` կոկորդի հատվածը, ականջների ետևը, արմունկերի ներսը և ծնկների հետևը:
Որոշ կանայք նախընտրում են օծանելիքն ընդունել օդի մեջ այն տարածելով և դրա միջով անցնելով, բայց սա թանկ հաճույք է: Եվ եթե դուք սուղ բյուջե ունեք, խորհուրդ չի տրվում:
Միշտ օգտագործեք օծանելիքը մինչ հագուստն ու զարդերը կրելը, քանի որ շատ օծանելիքներ հետքեր են թողնում կտորների, մետաղների ու թանկարժեք քարերի վրա: Եթե ցանկանում եք Ձեր հետևից թողնել օծանելիքի բույրը, ապա լավ միջոց է այն մազերին փչելը: Բայց պետք է մազերը լինեն մաքուր, որպեսզի բնական յուղերը չփչացնեն օծանելիքի բույրը: Պետք է իմանալ, որ եթե մաշկը չոր է, բույրը շուտ կանցնի: Այդ պատճառով առանց որևէ բույրի խոնավեցնող քսուքի օգտագործումը լավ միջոց է օծանելիքի բույրը մաշկի վրա երկար պահելու համար: