1. Ավելի հեշտ է ապրել կրքոտ, քան ձանձրալի կնոջ հետ: Ճիշտ է, առաջիններին երբեմն խեղդում են, բայց լքում են հազվադեպ:
2. Ազատություն նշանակում է պատասխանատվություն: Ահա թե ինչու են շատերը վախենում դրանից:
3. Կյանքը՝ հաջող թե անհաջող, երջանիկ թե դժբախտ, այնուամենայնիվ արտակարգ հետաքրքիր է:
4. Պիեսի որակը նրա գաղափարների որակն է:
5. Ամբողջ մեծ գրականությունը և արվեստը պրոպագանդա են:
6. Կնոջ ապագան նրա մոտ ձեռքում չէ:
7. Ավելի լավ է կնոջը զայրացնել, քան թողնել, որ ձանձրանա:
8. Ոչ մի տղամարդ, ով այս կյանքում պետք է ինչ-որ կարևոր բան անի, չունի ոչ ժամանակ և ոչ էլ փող այնպիսի երկար և թանկարժեք որսի համար, ինչպիսին է որսը կնոջ վրա:
9. Կինը ցանկանում է ապրել իր կյանքով, տղամարդը՝ իր, և նրանցից յուրաքանչյուրը ձգտում է մյուսին շեղել ճիշտ ճանապարհից: Մեկը քաշում է դեպի հյուսիս, մյուսը՝ դեպի հարավ, իսկ արդյունքում երկուսն էլ ստիպված թեքվում են դեպի արևելք, չնայած երկուսն էլ տանել չեն կարողանում արևելյան քամին:
10. -Ես նրան հավերժ կսիրեմ:
-Չի՞ կարելի արդյոք ինձ՝ որպես նրա հոր, իմանալ, թե ինչ միջոցներով եք (ֆինանսական) պատրաստվում նրան հավերժ սիրել:
11. Ամուսնությունը հոր և մոր երկարամյա հերոսական աշխատանքն է՝ ուղղված իրենց երեխաներին ոտքի կանգնեցնելուն:
12. Ամուսնությունը միություն է տղամարդու, ով չի կարողանում քնել փակ պատուհանով, և կնոջ, ով չի կարողանում քնել բաց պատուհանով, միջև:
13. Պարը հորիզոնական ցանկությունների ուղղահայաց դրսևորումն է:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vigen.zargaryan/posts/490708600967548
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել