Ժամանակը երբեմն նենգ ու դաժան է: Ո՞ւր է թռչում, ո՞ւր է գնում: Առանց ընդմիջման` բոլորիս վրա ժամկետ է պիտակավորել, և բոլորս ունենք մեր կյանքի ծառը: Թող թռչունները երգեն բոլոր կանանց պսակների շուրջ, և նրանք սիրով շնչեն բոլոր գույների ծաղիկների նուրբ բուրմունքը: Թող բոլոր նրանց սրտերում այրվի բյուրեղը, և ոչ մի կաթիլ վախ չլինի: Ով կնոջ վրա ձեռք է բարձրացնում, նա միայն նվաստացած ու թույլ տղամարդ է: Ո՞նց կարել է կնոջը հարվածել ու հետո նայել նրա աչքերի մեջ: Երբ կինը զգում է այդ դաժան հարվածը, նրա հոգին կարծես այրվում է գետնին: Նա կարող է վիրավորվել ակամա, և այդ հոգու ցավը մնա հավերժ: Հանգիստ խոսքերը ավելի լավ կարող են դիտվել տղամարդու կողմից, քան վիրավորանքները: Կնոջ ամեն մի տառապանքի համար տղամարդը պատասխան է տալիս: Երբեմն լռելը ավելի լավ է, քան գոռալը: Ու ընդհանրապես, կյանքում ինչքան շատ ես լռում, այդքան ուրիշներից մի քայլ առաջ ես լինում: Ոչ շատ ցավի ամբողջական գավաթում` ամեն անգամ մի քանի կաթիլ է մնում: Կնոջ վրա կարելի է միայն ձեռք բարձրացնել այն դեպքում, երբ կանխելով ոչ խելացի մտքերը՝ տղամարդը նրան տանում է ձեռքերի վրա կամ գրկում է:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vigen.zargaryan/posts/490678897637185
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել