Վերջին տարիներին շատ վատ և բավականին վտանգավոր տենդենց եմ նկատում հայ երիտասարդների շրջանում: Նրանք այլասերվածությունը, անբարոյակությունն ու շեղված վարքագիծը փորձում են ներկայացնել որպես ազատություն: Իսկ երբ հասարակության մի ստավար զանգված այդ վարքագիծը չի ընդունում և քննադատում է, այդ ազատամիտները սկսում են բողոքել իրենց իրավունքների ոտնահարումից, բողոքում են, որ իրենք ճնշված են ու «ազատությունից» զրկված: Եվ միակ փրկությունը Հայաստանից հեռանալն է, գնալ և ապրել հասարակական կարծիքի կապանքներից հեռու, ազատ, և անել այն, ինչը տաբու էր հայրենի երկրում: Այս տենդենցը հատկապես նորաձև է «հայտնի» մարդկանց շրջանում: Հիշենք ոչ այնքան վաղ Հայաստանից հեռացած Շպռոտին և Էռնեստ The Best-ին: Այս երկուսն էլ Հայաստանում բնակվելու տարիներին բողոքում էին չընդունված և չհասկացված լինելուց:
Ժամանակին Շպռոտը ամենահամարձակ հայ երգչուհին էր, միակը, ով չէր կաշկանդվում համբուրվել տեսախցիկների առաջ, մերկանալ, լողազգեստով ֆոտոշարք ներկայացնել և անել այն աենը, ինչը մյուսներն իրենց թույլ չէին տալիս: Էռնեստն էլ միակ հայ երգիչն էր, ով մազերն ինչ գույն ուզում ներկում էր, հագնում էր լատեքսից հագուստ, համբուրվում էր Շպռոտի հետ և չէր վախենում համասեռամոլի տպավորություն թողել մարդկանց վրա: Իհարկե, նրանց այսչափ ազատ վարքագիծը չէր կարող քննադատությունների չարժանանալ: Եվ մեր ազատամիտները բռնեցին արտագաղթի ճանապարհը:
Առաջինը Շպռոտը մեկնեց ԱՄՆ, որտեղ ինչով ասես չզբաղվեց, էլ ծերերի խնամքով, էլ տների մաքրությամբ, էլ գիշերային ակումբի պարուհու կարիերայով, էլ մատուցողուհու աշխատանքով, բայց երբեք չբողոքեց իր կյանքից, քանի որ վաստակած գումարներով իր մարմինը սիլիկոնապատեց և սկսեց ապրել իր երազած անկաշկանդ կյանքով:
Իր մտերիմ ընկեր Շպռոտի հետևից Հայաստանը լքեց Էռնեստը, ով կարծեմ Շպռոտի հետ նույն տանն է բնակվում ԱՄՆ-ում: Ի տարբերություն Շպռոտի` նա ավելի տգեղ ձևով փորձեց ներկայացնել Հայաստանը լքելու իր պատճառները: Ամեն ԱՄՆ-ում իր շվայտ կյանքից լուսանկարներ հրապարակելով` Էռնեստը «կպնում էր» Հայաստանում մնացած «հետամնացներին», թե տեսեք ինչ ուզում անում եմ և լավ եմ անում, ու դա անում էր շատ գռեհիկ մեկնաբանությունների ձևով:
Ու իտեք ինչն է ամենատհաճը այս ամենի մեջ: Այն, որ սույն անձնավորությունները իրենց լկտիություններն ու անբարոյական կյանքով ապրելու ձգտումները փորձում են բացատրել ազատության ձգտումով: Այսինքն, եթե քո երկրում արդիկ ունեն բարոյականության մասին որոշակի պատկերացումներ և ազատություն ասելով ամենաթողություն ու սանձարձակություն չեն հասկանում, ուրեմն հետամնաց են ու նրանց կարելի է վիրավորել:
Գնացեք որքան հնարավոր է հեռու մեր երկրից ու մեզնից: Այո, ձեր նմանների տեղն այստեղ չէ: