hay-zinvor-qayl-slide12-ամյա պարտադիր կրթությամբ դպրոցի մոդելը հայկական դպրոց մուտք գործեց 2006 թվականին:Ինչպես յուրաքանչյուր փոփոխություն,այս մեկը ևս ընդունվեց ոչ միանշանակ: 10-ամյա կրթության դեպքում աշակերտները դպրոցն ավարտում էին 16 կամ 17 տարեկան հասակում: Այդպիսով,որևէ բարձրագույն ( ոչ միայն ) ուսումնական հաստատություն  ընդունվելու և սովորելու համար պատանիներն ունենում էին մեկ տարի ժամանակ,որից հետո համալրում էին ՀՀ զինված ուժերը:Իսկ այժմ նրանք մեկնում են ծառայության դպրոցն ավարտելուն պես,լավագույն դեպքում՝ մեկ կիսամյակ սովորելուց հետո:
Եթե դուք երբևէ ունեցել եք կամ ունեք զինվորական ծառայության մեկնած ծանոթ/եղբայր/սիրելի,ապա առնվազն մեկ անգամ լսել եք այն մասին,որ ծառայությունից հետո համալսարանական կրթությունը շարունակելու ձգտումն այնքան էլ որոշակի չէ: Հաճախ այն իսպառ վերանում է,և դրան փոխարինելու է գալիս աշխատելու,ընտանիք կազմելու միտքը:
Վահրամ Բաբայանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի Լիլիթ Մարտիրոսյանը և իր կոլեգաները դեմ են 12-ամյա կրթությանը:Իրենց կարծիքով դպրոցն ավարտելու ու անմիջապես բանակ գնալու պատճառով տղաների մեծ մասը հիմանականում մոռանում է դպրոցից ստացած գիտելիքները ու վերադառնալուց հետո շատ դժվար է շարունակել կրթությունը:Նրանց կարիծքով,եթե դպրոցն ավարտելուց հետո հասցնեն նաև համալսարանից գիտելիքներ ստանալ, գիտելիքների հարուստ պաշարով տղաներն ավելի մեծ պատասխանատվությամբ կմոտենան ծառայությանը:
Այս մասին մենք խոսեցինք ծառայությունից նոր վերադարձած և ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում ուսումը շարունակող Արսենի հետ.
– 2 տարին բավական երկար ժամանակ էր ու ես սովորածիս մեծ մասը մոռացա, քանի որ ծառայությանը վերաբերող կանոնադրություններ էի պարտավոր սովորել…. բանակի ընթացքում լիքը բան փոխվեց, բայց միևնույն ժամանակ շատ ուրախ եմ, որ ընդունվել, մեկ կիսամյակ սովորել եմ և նոր զորակոչվել, այլապես բանակից հետո չէի կարող հաստատ ընդունվել: Ծառայության ավարտին մոտ 100 օր մնացած, երբ արդեն դեմբել էի, էլի գլխումս լիքը պլաններ, ծրագրեր ու նպատակներ էին, որ պիտի քաղաքացիական կյանքում անեմ…. ու առաջնահերթ աշխատելու մեծ ցանկությունը…. իսկ դրան դասերը շատ են խանգարում:
Արսենը փաստեց,որ,ինչպես տղաների մեծամասնությունը,ինքը նույնպես ծրագրել էր ուսումը շարունակել հեռակա տարբերակով,որը հնարավորություն կտար աշխատել և իրագործել մնացյալ ծրագրերը: Հաջորդիվ ավելացրեց,որ սովորելու ցանկությունը փոքրացել էր,ուներ այլ հետաքրքրություններ.
– Բայց ի տարբերություն շատերի, նախընտրեցի շարունակել առկա համակարգում, մի քիչ տանջվել, չարչարվել, բայց հասնել գոհացուցիչ արդյունքների: Հիմա նոր եմ դեռ զորացրվել, շատ  դժվար եմ հարմարվում ամեն ինչին, այդ թվում և ուսանողական կյանքին:
Միայն վերջերս քաղաքացիական կյանքին վերդարձած Ռաֆիկը ևս կիսեց վերը նշված միքտը.
– Բանակ գնալուց առաջ 18 ամյա պատանին ուրիշ կերպ է մտածում,բանակից հետո բոլորովին այլ կերպ, ուսման հարցում,իհարկե,հիմնականում բացասական փոփոխություններ են կատարվում,եթե մինչև զորակոչվելը տղաները,ովքեր սովորում են,ուսմանը մոտենում են ավելի պատասխանատու կերպով,ապա զորացրվելուց հետո շատերը ուսումը մղում են երկրորդ,հաճախ երրորդ պլան:Բանակում լինելու ժամանակ,երբ ընտանիքից և ընկերներից հեռու ես գտնվում,սկսում ես ավելի շատ մտածել և կարևորություն տալ,այսպես ասած առաջնային հարցերին և երբ վերադառնում ես քաղաքացիական կյանք,սկսում ես մտածել,որ պետք է ինքնուրույն վաստակես քո ապրուստը,փորձես թեթևացնել ընտանիքիդ ֆինանսական վիճակը,ապացուցես որ մեծացել ես,և սկսում ես զբաղվել աշխատանք փնտրելով,իսկ եթե գտնում ես՝աշխատանքով:
Ռաֆիկը նույնպես ցանկանում է աշխատել,բայց ետին պլան չի մղել նաև ուսումը:
– Ինձ համար ուսումը մնում է առաջին տեղում:Նաև ասեմ,որ ուսումը շարունակող տղաները դժվարությամբ են ադապտանում համալսարանական միջավայրին,քանի որ 2 տարի հեռու գտնվելով այդ ամենից դժվար է միանգամից հունի մեջ մտնել և սկսել սովորել,ամեն դեպքում այդ գործընթացը ժամանակ է պահանջում:
Մայոր Արթուր Մարտիրոսյանը կարծում  է,որ կրթությունը ետին պլան մղող մարդիկ սովորբար լինում են նրանք,ովքեր ընդունվելուց էլ չեն հասկացել դրա արժեքը և դա իրենց վաստակը չի եղել:Ավելի կայունները շարունակում են ուսումը,թեկուզէ հեռակա տարբերակով,դա էլ գուցե աշխատելու համար: Նրա համոզմամբ՝ ոչ թե բանակի գործոնն է այստեղ,այլ այն մտածելակերպի,որ փոխվում է բանակում ծառայելու ժամանակ,նրանք դառնում են ավելի ինքուրույն,ի վերջո պատանի գնում են:Այնուամենայնիվ սովորողը սովորում է,իսկ չսովորողը՝ ոչ..
– Այնպես չէ որ բանակում միայն գործնական է ամեն ինչ:Այստեղ ևս առարկաներ կան,որոնք նրանք սովորում են,քննություն տալիս:Այսօր մենք ուզում ենք հասնել ՛՛ գաղափարի զինվոր՛՛-ին,ով կռվում  է ոչ թե թուրքին սպանելու,այլ իր հայրենիքը պահելու համար..
Ն.Գրիգորյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել