Ձեր դաջվածքը կարող է լինել ոչ միայն իմաստալից կամ պարզապես կրել գեղագիտական բնույթ, այլև կարող է լինել նպատակային: Այս մասին հաղորդում է boredpanda.com կայքը:
Իմգուրեր Ռեյնգուզը վերջերս հրապարակել է իր՝ անջատված բարձրախոսի տեսքով փոքրիկ դաջվածքի լուսանկարը՝ մարդկանց ցույց տալու համար, որ իր ձախ ականջը չի լսում:
«Քանի որ իմ ձախ ականջը չի լսում, կարծեցի, որ ճիշտ կլինի զգուշացնել աշխարհին, որ ձախ կողմից չխոսեն»,- գրում է Ռեյնգուզը: Շուտով նա մեկ այլ` Փոուսեդ անունով օգտատերից արձագանք է ստացել, որն արել էր նույնպիսի դաջվածք նույն պատճառով:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



