GalaTV.am-ը գրում է․
Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է փետրվարի 27-ին Գյումրիում աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի բարեգործական համերգի ընթացքում իրականացված հանգանակության արդյունքում հավաքված գումարի ոչ պաշտոնական հաշվետվությունը:
Բարսեղյանը գրել է. «546.110 դրամ՝ տուփում: 500.000 դրամ՝ Գյումրու քաղաքապետ Բալասանյանի ընտանիքից, ավելի ուշ, իմանալով տուփի պարունակությունը, Բալասանյանների ընտանիքը 46.000 դրամ ավելացրեց իր նվիրատվությանը, փաստացի կրկնապատկելով տուփում հանգանակված գումարը, 500.000 դրամ Հայկ Մարությանից (Կարգին Հայկո), 120.000 դրամ փոխանցվել է բանկային հաշվեհամարներից մեկին՝ տարբեր անձանցից (մանրամասները՝ ավելի ուշ), 150.000 դրամ՝ ՀՀ գյուղնախարար Ս.Կարապետյանից, 1մլն դրամ խոստացել է երկուշաբթի փոխանցել Գյումրու էլցանցի տնօրեն Ֆարզադյանը։ Այլ փոխանցումների մասին պարզ կլինի երկուշաբթի։
Հանգանակության մանրամասները կազմակերպիչները կհրապարակեն ավելի ուշ։
Հիշեցնեմ, որ այս դրամահավաքը նախաձեռնել են մի խումբ երիտասարդներ՝ գյումրեցի 13 անօթեւան ընտանիքների բնակարանով ապահովելու համար։ Նախատեսվում է մինչեւ մարտի քսանը հանգանակել 120.000 ֆունտ ստերլինգ»:
Ինչպես ներկայացրել էր ԳԱԼԱ-ն, երեկ Գյումրու տնակային թաղամասերից մեկում՝ «Ֆանտաններում» տեղի ունեցավ գյումրեցի աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանի բացօթյա բարեգործական համերգը:
Տ. Համասյանը միացել էր գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի նախաձեռնությանը, որով նպատակ կա բոլորի ուշադրությունը կենտրոնացնել Գյումրու անօթեւանության խնդրին: 13 անօթեւան ընտանիքի բնակարան գնելու նպատակով իրականացվում է բարեգործական այս ծրագիր, որի շրջանակներում անհրաժեշտ է հավաքել 120 հազար ֆունտ սթերլինգ:
Նյութի աղբյուր՝ http://galatv.am/hy/news/140315/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել