Առանց նեղանալու, բայց արդեն քանի տարի է չեմ հասկանում, ինչի են Գյումրին անընդհատ փորձում ներկայացնել ամենադժգույն, ամենասև, ամենադեպրեսիվ երանգներով :
Այո, այն ինչ տեսավ Գյումրին քսանյոթ տարի առաջ, Աստված ոչ մեկին չտա տեսնի : Բայց անցան այսքան տարիներ, իսկ մամուլը ու էլի մարդկանց մի կատեգորիա շարունակում են ամենատխուր երանգնորով ներկայացնել Գյումրին :
Իսկ ինչքան վատ է դա ազդում հասրակ գյումրեցու հոգու վրա, երբ ինքը տարիներ շարունակ տեսնում է կամ կամ կարդում, որ իրա քաղաքը Հայաստանի ամենամռայլ տեղն է : Պարզ է, որ յուրաքանչյուր մարդուն, ամեն օր ասեն, որ իրա մոտ ամեն ինչ վատ է ու ինքը ոչ մի շանս չունի էս կյանքում, պարզ է, որ այդ մարդը երբևէ ունակ չի լինելու բարելավվել իր կյանքն ու ապրուստը :
Ասածս ինչ է :
Գյումրին ֆանտաստիկ լավ ու հետաքրքիր քաղաք է : Ամեն ինչով հանդերձ, նա պահպանել է իր ավանդույթները, այդ թվում և կյանքին հումորով նայելն ու չոր կող ըմբոստ լինելը : Ես օրինակ, որ հին Երևանի շենքերը կարոտում եմ, գնում եմ Գյումրի ու Հրապարակի կամ Աբովյան փողոցի վրա գտնվող շենքերից կարոտս առնում եմ:
Գյումրին նոր բնակֆոնդի կառուցման հարցում, իմ կարծիքով, առաջինն է Հայաստանում, բազմաթիվ նոր, ոչ էլիտառ բնակելի շենքեր են կառուցվել, ի տարբերություն Հայաստանի որևէ այլ քաղաքի, Գյումրիում կան շատ հետաքրքիր ունհամով ժամանցի վայրեր, գյումրեցիների հետ շփվելիս մեծ հաճույք ես ստանում իրենց աշխարհընկալումից ու կյանքին այլ ռակուրսներով նայելու ունակությունից:

Գյումրիի մասին երկար կարելի է խոսել : Ու լավ խոսել: Դրական խոսել: Ու պետք է խոսել : Հայաստանը դա միայն Երևանը չի, դա Գյումրին է, դա վանաձորն է, դա Գորիսն է, դա Թալինն է, դա Ստեփանակերտն է:
Իհարկե բարդ է: Բայց նույն կամ նման խնդիրները ամբողջ երկրում կան : Բայց չգիտես ինչու հուսալքության ալիքը ուղղորդվում է հիմնականում դեպի Գյումրի :
Ու պետք է դադարել ներկայացնել Գյումրին "ամոթի օրվա" ակցիաներով, "դոմիկների քաղաք" պիտակներով, անհույս և դեպրեսիվ ներկերով : Այսպես քաղաքին ու գյումրեցուն "օգնելով" միմիայն ավելի մեծ վնաս է հասցվում : Դուխ տալու տեղ դուխը գցել չարժի : Անիմաստ է ու վտանգավոր:
Հ.Գ. Կանխատեսելով որոշ մեկնաբանություններ, ասեմ, որ Գյումրիում շուրջ մեկ տարի ապրել եմ ու հաճախ գնում գալիս եմ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.kocharyan/posts/10208945542821203?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել