Լևոն Մկրտչյանն ասել է, որ «Հայաստանում դպրոցների տնօրեններն ու մանկավարժները պետք է քաղաքականությունից դուրս լինեն»
Նախ ճշտենք, որ ընտրական գործընթացին, իսկ իրականում ընտրակեղծիքներին մասնակցելը քաղաքականություն չէ, այլ հանցագործություն` իշխանության յուրացմանը հանցակցություն:
Իսկ ուսուցիչները քաղաքացիական ու քաղաքական ազնիվ դիրքորոշում կարող են և պետք է ունենան ու վատ չէր լինի, որ երեխաները դա տեսնեին, այլ ոչ թե նրանց ստորացումն ու կեղծավորությունը:

Բացի այդ հիշենք, որ Լևոնն առաջին անգամ չէ, որ նույն ոլորտի նախարարն է, ու նախկինում կամ չի կամեցել կամ չի կարողացել այնպես անել, որ ուսուցիչները հանցագործ չդառնան: Եվ ինչպես կարողանար, երբ իր կուսակցությունը թիվ մեկ իշխանությունը յուրացնողի կրտսեր գործընկերն էր ընդամենը:

Կա մեկ այլ խնդիր ևս` քաղաքական գործունեության արտոնումը համալսարաններում, որտեղ ընտատեղամասեր չկան: Համալսարանները պետք է նոր, այդ թվում քաղաքական գաղափարների խմորման հարթակներ լինեն: Ուսանողները համալսարանների տարածքում ազատ խոսքի, քաղաքական քննարկումների, ժողովների և հավաքների իրավունք պետք է ունենան: Պետք է վերջ դրվի հհկ-ացված ուսխորհուրդներում կարիերիզմի ու քաղաքականության նույնացմանը:
Լևոնը պետք է լավ հիշի, թե 90-ականներին ինչ ազատություն ունեին այն ժամանակ ընդդիմադիր դաշնակցական ուսանողները Համալսարանում: Առանց այդ ազատությունը վերանվաճելու Հայաստանն ապագա չունի:

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել