Էն որ քաղաքական ուժերը էս տարածքում շատ ակտիվ ու նախահարձակ են, ինչ խոսք, վատ չի: Դե նրանք հաշվարկել են ու հասկացել, որ վիրտուալ քաղաքական քարոզչությունն արդյունավետ է, և անհամեմատ ոչ ծախսատար: Բայց հարգելիներս պետք է հասկանալ նաև, որ լայքերը, տարաբնույթ մեկնաբանությունները և Ձեր քարոզչական նյութերի տարածումները ոչ այլ ինչն են, եթե ոչ հաջողության պատրանքներ, իսկ որ ավելի ստույգ՝ խաբկանք: Պետք է այս տարածքից դուրս գալ և աշխատել ընտրողի հետ, պայքարել, կռիվ տալ նրա քվեի համար: Միայն սա է լինելու 2017թ. Ձեր քաղաքական հաջողության հիմնական երաշխիքը: Իսկ այս տարածքը կարելի է օգտագործել մարդկանց կրթելու, բարի և օգտակար լուրեր տարածելու համար... Հավատացեք դրանից միջնորդավորված էֆֆեկտը ավելի մեծ կլինի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: