Մի տեսակ հետաքրքրությունը կտրուկ նվազում է, քանի որ այդ թիմերի դիմակայություններին բազմիցս հանդիպում ենք հենց ներքին առաջնություններում: Եվրագավաթների իմաստն այլ պետք է լինի, գոնե այնքան ժամանակ, մինչեւ ասպարեզում կմնան նույն երկրների թիմերը: Այնուամենայնիվ, Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը պարգեւեց 4՝ բավական հետաքրքիր զույգեր: Խոսքը Ատլետիկ-Վալենսիա, Լիվերպուլ-Մանչեսթեր Յունայթեդ, Վիլյառեալ-Բայեր եւ Բորուսիա-Տոտենհեմ զույգերի մասին է: Ամենաանկանխատեսելի զույգը, թերեւս, Լիվերպուլ-Յունայթեդն է...Երկու թիմերն էլ՝ արդյունքների տեսանկյունից, պատշաճ վիճակում չեն: Իսկ Լացիոն, Շախտյորը, Ֆեներբախչեն եւ Սեւիլյան կանցնեն քառորդ եզրափակիչ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: