Ասածս ինչ ա, էս Ֆեյսբուքը շատ թամավաքյալլի տեղ ա: Մարդուն որ ազատություն են տալիս, հաճախ սկսում ա համը հանել: Ասենք՝ բողոքելը, ճշտով բողոքելը վատ գործ չի, մանավանդ եթե ճաշակով ա արվում, բայց եթե մարդը օրվա մեծ մասը նստում ա աշխարհս մէ մանիտորի առաջ ու բողոքում ա ու քարկոծում ա, սպանում ա,մոռթում, հանում ցցի, իջեցնում ցցից, լուր տարածում, հետո լուրը հերքում, հետո էլի տարածում, որովհետև իրենց էդքանն էլ քիչ է, ապա էստեղ, բարեկամ, ինչ-որ բան հաստատ էն չի...
Ազգի ականջները եռում են, որովհետև նրա մի քանի անառակ զավակներ նրա անունը մեռան տալով՝ ասելով, որ մենք ազգ չենք, մենք էս ենք, մենք էն...
Ըըըը, հաճախ նայեք քարտեզին: Քարտեզում կտեսնեք մեր տեղն ու դիրքը, գուցե հետաքրքրի բնակչության թիվն էլ նայեք ձեռի հետ ու հասկանաք, որ մենք մեր ռազմերներից մի բան էլ ավել ենք անում: Հայ հայ հայ, կոմպլեկս ա, հա ուզում ենք համեմատվենք` բա եվրոպացին, ֆլանը, ֆստանը...
Կոմպլեքսի համար եմ տխրում, էն որ արտասահմանյան ֆիլմ ես նայում, վերջում ակամայից յան-ով վերջացող անուն ես ման գալիս...
Է ի՞նչ ա եղել, էէէ, փառահեղ պատմության կրողներն ենք, ինչի՞ ենք ընգել մենք մեր հետևից, քաղաքապետարան ա, իշխանություն ա, թեկնածուներ են, հազար ու մի քննադատելու բան կա, ազգից ի՞նչ կուզեք:
Առողջ քննադատությունը զորեղ բան ա, բայց որ ոչ մի բան ինքդ չես անում ու նստում ես աշխարհս մէ փանջարայի դեմը ու սպասում ես երբ պիտի մեկը սխալվի ու սայթաքի, որ դանակն առնես, ընգնես ջան ու ջանդակ քերթես, սկի լավ գործ չի...
Ջղայնանում եմ, որովհետև ես ինձ մեկ-մեկ բռնացնում եմ էդ գործի վրա, հետո նստում, մտածում եմ, լավ բա ես՝ որպես էս երկրի համար ցավող խարտյաշ մի էակ, ի՞նչ եմ անում էս երկրի ու էս պետության զարգացման ու հզորացման համար... Չէ, չասեք ես էլ քննադատելով եմ ուզում հասնել բարենորոգումների, մի ասեք, որովհետև էդ ընդանուր գործ ա, բա քո գործը ո՞րն ա, իմ գործը ո՞րնա էս երկրի ու բազմաչարչար ազգի համար, գործը, հարազատս, գործը...
Էսքան փլիլիսոփա մի տեղ որ հավաքվեն, էս կլնի էլի, գիշերվա ժամը երեքին Ֆեյսբուքում քննարկում են ծնելիության ցածր մակարդակը :ՃՃՃ
էհհհհ, ես էլ էդ եմ ասում, որտեղից:ՃՃ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել