Ո՞ր իրերը տեղ ունեն ձեր զգեստապահարանում, իսկ որո՞նց է պետք միանշանակ ասել «ոչ»:

Հյուսված կոշիկներ պլաստիկից vs սանդալներ

Ոճային աղջիկ լինելու համար շքեղ ու նորաձև զգեստները պարտադիր չեն: Ամենագլխավորը, որ ոճային աղջիկը պիտի ունենա, հագուստի տեղին կամ ոչ տեղին լինելն իմանալու կարողությունն է: Ցանկացած հագուստ ունի իր տեղն ու ժամանակը: Թող ռետինե վիետնամկաները մնան լողավազանի համար, իսկ քաղաքում նախապատվությունը տվեք կաշվե սանդալներին, որոնք ոչ միայն ոճային են նայվում, այլև թույլ են տալիս հեշտորեն տեղաշարժվել «քարե ջունգլիներում»:

Նեյլոնե գուլպաներ vs մերկ ոտքեր

Եթե մարմնագույն նեյլոնե զուգագուլպաների շուրջ դեռևս վեճեր են գնում, ապա գուլպաները միանշանակ արդեն պարտվել են ճակատամարտում և վաղուց մովետոն են համարվում: Նրանք փչացնում են ցանկացած կնոջ տեսք: Դրանց այլընտրանքը մեկն է. մերկ ոտքը:

Խալաթ vs տնային կոստյում

Դասական խալաթը խիստ լոգարանային հագուստ է: Դրանով տանը մնալը և առավել ևս տան գործերն անելը ոչ միայն էսթետիկ չէ, այլև շատ անհարմար: Ավելի լավ է դրա փոխարեն ընտրել բնական կտորներից կարված տնային կոստյում. և ձեզ հարմար կլինի, և տանեցիներին` հաճելի:

Գաճաճ կրունկ vs բարձրակրունկներ

Կոշիկի հնացած մոդելից ավելի վատ բան չկա: Եթե վինտաժային զգեստը մի կերպ կարելի է տանել, ապա կոշիկի հետ ամեն ինչ ավելի բարդ է: Ուստի պետք չէ կրել 80-ականների ոճով կոշիկներ, հատկապես որ դրանք կարճացնում են ոտքերն ու մեծացնում ոտնաթաթը:

Բարձր օձիքով սվիտեր vs տղամարդու ոճով վերնաշապիկ

Բարձր օձիքով սվիտերը տեղին է միայն լեռնադահուկային հանգստավայրում, թեև այնտեղ էլ դա լավագույն ընտրությունը չէ: Առօրյայում նման սվիտերները թողնում են ջրասուզակի տպավորություն: Բացի այդ` դրանք տեսողականորեն «կտրում են» գլուխը մարմնից:

Խառը պրինտով վերնաշապիկ/միատոն վերնաշապիկ

Վինտաժային լոգոներ, մուլտֆիլմերի հերոսներ, կենդանիներ, գրվածքներ… Ամեն մեկն ինքն է ընտրում, թե ինչ ոճի վերնաշապիկ կրի, բայց ամեն մեկը չի կարողանում նման հագուստով գեղեցիկ տեսք ունենալ: Որպեսզի չսխալվեք, ընտրեք միագույն տարբերակներ:


Տատիկի բրոշ vs կոկիկ ականջօղեր կամ վզնոց

Ընտանեկան մասունքը թանկ բան է, բայց պետք չի այն ամրացնել սովորական առօրյա պիջակին: Օգտագործելով այս աքսեսուարը , դուք ռիսկի եք դիմում «ծերացնել» ձեր կերպարը: Դրա փոխարեն ընտրեք համեստ, բայց գեղեցիկ աքսեսուարներ:



Լեգինսներ vs ուղիղ տաբատ

Լեգինսներն իրենց տեղն ունեն գրեթե բոլոր աղջիկների զգեստապահարանում. դրանք կրում են երկար վերնաշապիկների հետ, կրում են ջինսե կիսաշրջազգեստների տակից, համադրում են գուլպաների ու կեդերի հետ: Բայց դրանք ոչ մի շքեղություն չեն տա ձեր կերպարին: Դրա փոխարեն ընտրեք ուղիղ տաբատներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել