Մեկը կարող է լավ հագնվել, քուչի նայող կոչվել, ինչ-որ մեկի ախրանայի պետը լինել, օրենքով գող դառնալ, ոսկե գավաթով ջուր խմել, հարեմ ունենալ, երկրպագվել ու այս ամենից երջանիկ լինել: Եթե ոմանք ասում են, որ այս ամենը նյութապաշություն է, ասենք փողը, լավ հեռախոս բռնելը երջանկությւոն չէ, սուտ է... Ոչ, իրոք նման առարկաները կամ նման առարկա լինելը մարդուն կարող են մեծ երջանկություն պարգևել: Եթե մարդը սահմանափակ, անուղեղ, անկենդան ամեոբա է, միաբջիջ, պարզ է՝ նման երևույթները երջանկություն կբերեն: Մարդը տեսնելիս, լսելիս տալիս է, ունենում է համապատասխան ռեակցիա, պատասխան, հիմա եթե մեկը լավ մեքենա է տեսնում, ձգտում է, հասնելու դեպքում երջանկություն, բնական է, կունենա: Մեկն էլ մեքենա է տեսնում, գույնն է դուրը գալիս և ավելացնում է իր ջրաներկի մեջ, այս մարդն էլ սրանով է երջանկանում:
Մեկը կարող է հացուպանիր ուտել իր ընտանիքում, տեղի հագուստ գնել, ուսանել տանը, աշխատել ցածր աշխատավարձով, ամեն ինչում լավը և բարին տեսնել, աշխարհը գունավոր պատկերել և երջանիկ լինել: Իսկ ոմանք նրան թշվառ կամ հպարտ հարուստ կարող են անվանել: Հիմա հատուկ սահմանումներ բերելը սխալ կարող է համարվել, քանի որ ամեն մի զգացում բխում է այդ մարդու սրտից ու ուղեղի ծալքերից, դրանք համապատասխան ձևով էլ ընկալելուց ու բառապաշարում տեղադրելուց: Այնպես որ կարծում եմ, երջանկությունը մարդն է՝ իր մեջ ունեցածով, իր հնարավորություններով ու ձեռքբերումներով, ընդհանրապես ՄԱՐԴ... Եթե կա, արդեն երջանիկ է թե՛ նա, թե՛ իր աշխարհը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/sevan.aghajanyan/posts/346584998783037
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել