Մալաթիա տոնավաճառի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիաեն իրականացնում: Թեպետ վաղ առավոտյան գնացել են աշխատանքի, բայց հրաժարվել են բացել իրենց տաղավարները: Նրանք պահանջում են իջեցնել տաղավարների վարձավճարները: Տոնավաճառի աշխատակիցներն իրենց պահանջի հիմքում դնում են այն փաստարկը, թե վերջին շրջանում առևտի տեմպերը նվազել են և իրենք ի վիճակի չեն լինում վճարել իրենց վարձավճարները:
Հարկ է նշել, որ թե բացօթյա և թե փակ տոնավաճառների վաճառքի կազմակերպման հարցում գոյություն ունի մրցակցություն և ոլորտի բարգավաճման գործում էական դեր ունեն նաև աշխատակիցների և սեփականատերերի հարաբերություններն և փոխզիջումային գործելակերպը: Այս հանգամանքներով պայմանավորված` կան տոնավաճառներ, որոնք կարողանում են արդյունքներ գրանցել` ի տարբերություն մյուսների:
Միևնույն ժամանակ, տոնավաճառների կազմակերպումը պետության կարգավորման դաշտից դուրս է, իսկ այն դեպքում, երբ տոնավաճառների աշխատակիցները բողոքում են վարձավճարներից, ապա գոյություն ունի երկու տարբերակ` վարձավճարի հարում հասնել համաձայնության տոնավաճառի տնօրինության հետ կամ տեղափոխվել մեկ այլ տոնավաճառ, որտեղ պայմանները կլինեն ընդունելի: