Ամեն անգամ ասում եմ` չբարձրաձայնեմ մեր բանակում տիրող բարձիթողի վիճակի մասին, բայց չի լինում:
Այս ամենը շատ լավ եմ հասկանում, որովհետև մաշկիս վրա եմ զգացել, թե ինչպես են վերաբերվում նորակոչիկների հետ: Փաստորեն այսպե՞ս են ուզում ստեղծել հզոր բանակ, ապահով Հայաստան: Այս բնագավառի վրա պետք է ուշադրությունը մեծացնել, որովհետև այս ամենաթողությունը տանում է բանակի թուլացմանը և գցում է զինվորների մարտական ոգին: Ամեն շաբաթ մի զինվոր է մահանում ու այդքանից հետո ո՞նց քնի ծնողը, ո՞նց գլուխը դնի բարձին, ո՞նց....... 18 տարի պահեն, մեծացնեն ու տանեն, դնեն հողի տակ.... Ո՞վ է սրա պատասխանը տալու.....
Կից նյութն` այստեղ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/daniel.petrosyan/posts/135102233316060
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել