«Մեզ մոտ սկսվեց Служебный роман»․ Մայա Պողոսյանն անկեղծանում է (լուսանկարներ)Past.am-ը գրում է.

Մայա Պողոսյան` գեղեցկուհի, գործարար կին ու պարզապես հոգատար մայր: El Stayl ամսագրի գլխավոր խմբագիր, մասնագիտությամբ հոգեբան, լեզվաբան Մայա Պողոսյանին շատերս ենք ճանաչում իր արտաքին գեղեցկությամբ ու հմայքով:

Ավետիս Խախամյանը եւ Մայա Պողոսյանը ծնողներ են դարձել

Գեղեցկուհի Մայա Պողոսյանը արդեն տևական ժամանակ է, ինչ կազմել է իր գեղեցիկ ու ներդաշնակ ընտանիքը: Նրա ամուսինը El Holding-ի հիմնադիր տնօրեն Ավետիս Խախամյանն է:

Այսօր Ձեզ ենք ներկայացնում գեղեցկուհու և նրա ամուսնու գեղեցիկ սիրո պատմությունը:

Առաջին հանդիպումը դեռ եղել է դպրոցական տարիներին: Միանգամից հավանելով Մայային` նա միշտ փորձեր է գտնել որևէ կապ, որևէ ճանապարհ գեղեցկու հետ շփում ունենալու:

Երկար ջանքերից հետո, երբ Ավետիսը փորձեր էր անում Մայային մոտենալու, նա անընդհատ մերժում էր ստանում, սակայն արդեն բավական հասուն տարիքում, երբ Մայան արդեն ավարտել էր իր ուսումը, միջոցառումներից մեկի ժամանակ նրանք կրկին հանդիպում են: Հանդիպումները դառնում են հաճախակի: 

Հերթական միջոցառման ժամանակ Ավետիսը խնդրում է իր ընկերներից մեկին, որ Մայային հրավիրի El Stayl ամսագիր, ամսագրի շապիկի համար լուսանկարվելու համար: Եվ հենց այդտեղից էլ ամեն ինչ սկսվում է:

«Մեր մոտ սկսվեց Служебный роман: Սիրո առաջարկություն ստացա հատուկ կազմակերպված գործուղման ժամանակ, ծովի ափին, ռոմանտիկ ընթրիքի սեղանի շուրջ: Երկար տարակուսանքից հետո զգացի, որ առանց նրա չեմ կարող ապրել: Այնուհետև նշանվեցինք, որը կրկին շատ գեղեցիկ ու կատարյալ խնջույք էր»: 

Նշենք նաև, որ գեղեցկուհին մայր է, ունի հրաշք բալիկ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել