Սպիտակ: Համադրվում է ամեն ինչի հետ: Լավագույն համադրությունը կապույտի, կարմիրի և սևի հետ է:
Բեժ: Համադրվում է երկնագույնի, շագանակագույնի, զմրուխտագույնի, սևի, կարմիրի և սպիտակի հետ:
Կապույտ: Բազային գույն է, լավ է համադրվում կամակոր գույների հետ` ֆուկսիայի (մուգ վարդագույն), կարմիր, մանուշակագույն, վարդագույն, կապույտ:
Վարդագույն: Համադրվում է շագանակագույնի, սպիտակի, անանուխի գույնի, ձիթապտղի գույնի, մոխրագույնի, փիրուզագույնի, բաց-երկնագույնի հետ:
Ֆուկսիա (մուգ վարդագույն): Համադրվում է մոխրագույնի, դեղնա-շագանակագույնի, կանաչ լայմի, անանուխի գույնի և շագանակագույնի հետ:
Կարմիր: Սազում է դեղինի, սպիտակի, դարչնագույնի, կանաչի, կապույտի և սևի հետ:
Մուգ կարմիր: Համադրվում է երկնագույնի, անանուխի գույնի, ավազագույնի, կրեմագույնի, մոխագույնի հետ:
Բալագույն կարմիր: Լազուրագույնի, մոխրագույնի, բաց նարնջագույնի, ավազագույնի, մթագնած դեղինի և բեժի հետ:
Մորեգույն կարմիր: Սպիտակ, սև, դամասկոսյան վարդի գույնի հետ:
Շագանակագույն: Համադրվում է վառ երկնագույնի, կրեմագույնի, վարդագույնի, գունատ դեղինի և բեժի հետ:
Բաց շագանակագույն: Մթագնած դեղինի, կրեմագույնի, կապույտի, կանաչի, մանուշակագույնի և կարմիրի հետ:
Մուգ շագանակագույն: Համադրվում է կիտրոնային դեղինի, երկնագույնի, անանուխի գույնի, մանուշակա-վարդագույնի, կանաչ լայմի հետ:
Շեկա-շագանակագույն: Վարդագույնի, մուգ շագանակագույնի, կապույտի, կանաչի, մանուշակագույնի հետ:
Նարնջագույն: Համադրվում է երկնագույնի, կապույտի, մանուշակագույնի, սպիտակի և սևի հետ:
Բաց նարնջագույն: Մոխրագույնի, շագանակագույնի, ձիթապտղի գույնի հետ:
Մուգ նարնջագույն: Համադրվում է գունատ դեղինի, ձիթապտղի գույնի, շագանակագույնի, բալագույնի հետ:
Դեղին: Կապույտի, մանուշակագույնի, բաց երկնագույնի, մոխրագույնի, սևի հետ:
Կիրտոնագույն դեղին: Բալագույն կարմիրի, շագանակագույնի, կապույտի, մոխրագույնի հետ:
Գունատ դեղին: Համադրվում է ֆուկսիայի, մոխրագույնի, շագանակագույնի, կարմիրի երանգների, դեղնա-շագանակագույնի, կապույտի և մանուշակագույնի հետ:
Ոսկեգույն: Կապույտի, շագանակագույնի, լազուրագույնի, կարմիրի և սևի հետ:
Ձիթապտղի գույն: Նարնջագույնի, բաց-շագանակագույնի, դարչնագույնի հետ:
Կանաչ: Համադրվում է ոսկե-շագանակագույնի, դեղինի, շագանակագույնի, մոխրագույնի, կրեմագույնի, սևի հետ:
Լորենու գույն: Համադրվում է շագանագույնի, դեղնա-շագանակագույնի, գունատ դեղինի, մոխրագույնի, մուգ կապույտի, կարմիրի, մոխրագույնի հետ:
Փիրուզագույն: Ֆուկսիայի, բալագույն կարմիրի, դեղինի, շագանակագույնի, կրեմագույնի, մուգ մանուշակագույնի հետ:
Էլեկտրիկ: Սազում է ոսկեգույն դեղինի, շագանակագույնի, բաց շագանակագույնի, մոխրագույնի և արծաթագույնի:
Երկնագույն: Կարմիրի, կապույտի, շագանակագույնի, նարնջագույնի, վարդագույնի, սպիտակի, դեղինի հետ:
Մուգ կապույտ: Բաց-մանուշակագույնի, երկնագույնւ, դեղինականաչի, շագանակագույնի, մոխրագույնի, գունատ դեղինի, նարջնագույնի, կանաչի, կարմիրի և սպիտակ հետ:
Մանուշակագույն: Համադրվում է նարնջագույնի, մուգ-մանուշակագույնի, ձիթապտղի գույնի, մոխրագույնի, դեղինի, սպիտակ հետ:
Մուգ մանուշակագույն: Ոսկեգույն շագականագույնի, գունատ դեղինի, մոխրագույնի, փիրուզագույնի, անանուխի գույնի, բաց նարնջագույնի հետ:
Սև: Ունիվերսալ է, սազում է բոլոր գույների հետ, հատկապես նարնջագույնի, վարդագույնի, սպիտակի, կարմիրի և դեղինի հետ: