Ստվարաթղթե կանաչ տանկի պատմությունն ա: Կաֆկա ա լրիվ: Մարդու սիրտ ա խառնում: Դատաբժշկական փորձաքննությունը կպարզի, որ էս մեղադրանքը գրողի ուղեղի կեսը քյաբաբ ա:
Մեղադրանք 23․02․2016
Այն բանի համար,որ Արտակ Գևորգյանը հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով,այն է՝ անպատժելիության մթնոլորտ ստեղծելով,դրանով իսկ սեփական անձի ենթադրյալ առավելություն ընդգծելով 2015թ․ դեկտեմբերի 10-ին,ժամը 01։30-ի սահմաններում իր կողմից պատրաստված ստվարաթղթե հրասայլով դիտավորությամբ հարվածել է Նալբանդյան 104 հասցեյում գտնվող ԱԱԾ վարջական շենքի երկաթե դարպասներին և կոպիտ կերպով խաղտել է հասարակական կարգը,որն արտահայտել է ԱԱԾ շենքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների բնականոն գործունեությունը խաթարելով և նրանց մոտ գույքի պահպանության կապակցությամբ վախի զգացում առաջացնելով։
Այսինքն Ա․Գևորգյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն։