Aadmag.am-ը գրում է.
100 տարի առաջ հայ ժողովրդին օգնության ձեռք մեկնած մարդկանց խիզախության շնորհիվ փրկվածներից շատերն ու նրանց սերունդներն իրենց մեջ ուժ գտան առաջ շարժվելու և նկատելի հետք թողեցին աշխարհում։ Անցած 100 տարում հայերը բազում և բազմազան ծառայություններ են մատուցել մարդկությանը։ Ահա մեծանուն հայերի ընդամենը մի քանի անուն, որոնք իրենց նվաճումներով պարտական են նաեւ այն անհատների բարի կամքին, ովքեր մեկ դար առաջ ստանձնեցին հայ ազգի փրկարարի առաքելությունը։
Այս անգամ 100lives.com-ը ներկայացնում է ԱՄՆ ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԳԼԽԱՎՈՐ ԱՎԱԳ ԱՆՆԱ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ
«Նա երբեք, երբեք չդադարեց ծառայել մինչեւ նրա մահվան օրը»,- Ուիլմա Վոթ, Ռազմաօդային Ուժերի բրիգադիր-գեներալ (պաշտոնաթող) Ով է նա Աննա Տեր-Վարդանյանն առաջին կինն էր Միացյալ Նահանգներում, որն արժանացել է Գերագույն գլխավոր ավագի՝ ԱՄՆ ռազմածովային ուժերում զինծառայողների համար հնարավոր բարձրագույն կոչմանը (Master Chief Petty Officer)։ Տեր-Վարդանյանը ծնվել եւ մեծացել է Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին «Կանայք՝ արտակարգ իրավիճակների կամավորական ծառայության համար» (WAVES) ծրագրով զինվորագրվել երկրի ռազմածովային ուժերին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ