Հերթական ցնցող լուրը ուժեղ սեռի ներկայացուցիչների մասին։ RoxyPalace կայքի հարցման արդյունքով պարզվել է, որ տղամարդկանց 75%-ն իրենց զրուցակից կանանց խաբում են առաջին հանդիպմանը, որպեսզի տպավորություն գործեն։ Ընդ որում, ամենաշատը ստում են իրենց ֆինանսական վիճակի մասին. տղամարդկանց 2/3-ն առանց կարմրելու խաբում է իր եկամուտների մասին։ Երկրորդ տեղը կիսել են երեք թեմա՝ աշխատանքի վայրը, նախկին զուգընկերների քանակը եւ (ուշադրություն) ծնողներից առանձին ապրելու թեման։

Հարցված տղամարդկանց 55%-ը խոստովանել է, որ ստում է աղջկան նախասիրությունների հարցում, որպեսզի նրան դուր գա, ինչպես նաեւ չափազանցնում է սերը տնային կենդանիների հանդեպ։ 1/3-ն ազատ է ձեւանում, թեեւ հանդիպման պահին այլ հարաբերության մեջ է լինում, իսկ ամուսնալուծվածների կեսը թաքցնում է երեխաների գոյությունը։ Տղամարդկանց 18%-ը ստում է, թե սպորտով է զբաղվում՝ ընկերուհու աչքին կրքոտ մաչո երեւալու համար։

Զարմանալի է, որ չնայած այդ ամենին, տղամարդկանց 2/3-ն անկեղծ հույս ունի, որ աղջիկը, ում անխիղճ կերպով ստում են առաջին հանդիպման ժամանակ, երկնային մաքրության հրեշտակ կլինի եւ իր մասին միանգամայն ճշմարիտ բաներ կպատմի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել