Էսօր Արամի 30 երի շարքի շարունակության մասին:
Թերահավատ եմ դարձել: Թերահավատ մարդկանց անկեղծությանը: Եվ քանդողի անկեղծությանը և քանդելու դեմ պայքարողի անկեղծությանը: Եվ Կոմիտաս 5 ը սարքողների անկեղծությանը և Կոմիտասը փակողների անկեղծությանը: Էդ ամեն ինչի համար լիքը հիմք ունեմ: Բայց էս պահին դա չի կարևոր:
Կարևորն էն ա, որ երբ ազերները Ջուղան էին քանդում, մինչև Յունեսկո ու ՄԱԿ հասանք, չգիտեմ ինչ արդյունք տվեց, բայց ահագին մեզ կոտորեցինք, որ ազերներին մի երկու հատ չափալախ տան: Բայց էսօր մենք մեր ձեռքով թեկուզ 150 տարվա մեր հիշողությունը մաքրում ենք: Տուրիստին ցույց տալու համար չէ, հենց մեզ ա պետք: Թեկուզ բաղդադ հարկերով, թեկուզ կիր ավազ, թեկուզ Սարայ տեսքով, բայց հենց մեզ ա պետք: Ես անկեղծ ասած նորակառույց եկեղեցի համարյա չեմ գնում, մի տեսակ աղոթքի էներգիա չկա, ապրված չի: Գնում եմ Սբ. Զորավոր, Կաթողիկե, որտեղ շունչ եմ զգում: Նույնն էլ հին շենքերն են: Էդ հին շենքերում ու դրանց շուրջը շունչ կա: Պահեք հենց մեր համար, ոչ թե ուրիշին ցույց տալու:
Հ.Գ.
Մի 150 տարի հետո, երբ մեկը Գագիկ Ծառուկյանի տունը քանդի, վստահ եմ, որ ծոռանս սիրտը ցավալու ա էդ փաստից:
Հ.Գ.Գ. Իմ անկեղծությանն էլ չեմ հավատում: Ամիրյան փողոցի վրա մի հին, լքված ու հրաշալի շենք էլ կա, չգիտեմ ինչ շենք է, որ քանդեն ինձ ու իմ նման չիմացողներին տեղն ա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել